Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Րաֆֆին օրինագիծ կներկայացնի «Սարերի ազատ տեղաշարժի մասին», ՀԱԿ-ը 5 րոպեն մեկ տապալում է ավազակապետական ոեժիմը

Մայիս 17,2012 11:13

«Ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը շռայլ խոստումներ են տվել եւ հիմա չեն կարող պարզապես արդարանալ, թե դրանք չեն կատարում, քանի որ մեծամասնություն չունեն։ Ով ինչ խոստացել է, պետք է կատարի», հայտարարել է Գալուստ Սահակյանը։

«ՉԻ»- Հանրապետական մտքի տիտանր շարունակում է հիացնել հայ հանրությանը՝ պահանջելով, որ խորհրդարան մտած բոլոր ուժերը կատարեն իրենց խոստումները։ Պատկերացնո՞ւմ եք, թե այդ դեպքում ինչ ընթացք կստանա խորհրդարանի առաջին նիստը։ Հանրապետականներն անընդհատ հավատում են եւ ինչ-որ բան փոխում, Րաֆֆին օրինագիծ է ներկայացնում «Սարերի ազատ տեղաշարժի մասին», Կոնգրեսը հինգ րոպեն մեկ տապալում է ավազակապետական ոեժիմը, Արթուր Բաղդասարյանը վաճառքի է հանում «Հայասի» գործարանը, որ ժողովրդի ավանդները վերադարձնի, դաշնակցականները վազվզում են նիստերի դահլիճում ու պատառոտում հայ-թուրքական արձանագրությունները… Չէ, ավելի լավ է՝ թող միայն ՀՀԿ-ն կատարի իր խոստումները։ Մանավանդ՝ որ ոչ մի բան էլ չի խոստացել։ Իսկ Գալուստ Սահակյանը թող շարունակի մտքեր հայտնել։ Զվարճանալու իրավունք ժողովուրդը հաստատ ունի։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031