Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ֆալշ» ընտրությունների մեխանիկան

Մայիս 17,2012 11:12

Խոստովանենք`  Հայաստանում նախընտրական քարոզարշավ կազմակերպելն այլեւս անիմաստ է: Ի՞նչ իմաստ ունի մեկ ամսից ավելի չքնել, մտածել, տեխնոլոգներ վարձել, կարգախոս հորինել, քննարկումներ կազմակերպել տարբեր ոլորտի մասնագետների հետ եւ ծրագրեր պատրաստել, երբ ընդամենը մի քանի ժամում  կարելի է ուզածդ տոկոսը հավաքել ու ցինիկաբար ասել, թե` ընտրություններն անցան ժողովրդավարական նորմերի համաձայն, իսկ ժողովուրդն էլ հոժարակամ ընտրեց նրանց, ում վստահում էր:

Հետահայաց վերլուծելով ԱԺ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը` այլ եզրահանգում հնարավոր չէ: Բոլոր փաստերը դա են ապացուցում:

Ահավասիկ, ՀՀԿ-ի ողջ քարոզարշավը, որն իր ուսերին կրեց հանրապետության նախագահը, դրա վառ ապացույցն է: Նախ, միայն այն, որ ինքը չվստահեց կուսակիցներից ոչ ոքի, եւ վերջիններս հրապարակային ելույթներով հանդես չեկան, արդեն խոսում է այն մասին, որ այստեղ, մեղմ ասած, «արշալույսները խաղաղ չեն»:

Արժե նաեւ խոստովանել, որ բոլոր` անխտիր բոլոր հեռուստաընկերություններով Հանրապետականի, իմա` ՀՀ նախագահի վարած քարոզարշավի լուսաբանման որակը հեռու էր բավարար լինելուց,  իսկ այդ հանդիպումներին մասնակիցների տարիքային ցենզը ոչ թե քարոզչական հանդիպման տպավորություն էր թողնում, այլ այն կարելի է որակել որպես «մեծական ընթերցումներ  մանկապատանեկան տարիքի զանգվածի համար»: Ավելին, երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծայրահեղ ծանր վիճակն ու համատարած արտագաղթի տրամադրությունները որեւէՙ քիչ թե շատ նորմալ երկրում այլ արդյունքներ կամրագրեին:

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031