Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կոնգրեսը քաղաքական մեկ կուսակցություն է»

Մայիս 17,2012 10:45

Հատված քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ հարցազրույցից:

 Կոնգրեսի շուրջ տեղի ունեցող պրոցեսները ինչպե՞ս եք գնահատում։ Մասնավորապես, տեսակետ կար, որ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը դուրս է գալու Կոնգրեսից, որ նախագահական ընտրություններում առաջադրվի։ Երեկ, սակայն, նա հայտարարեց, որ չի առաջադրվելու։ Այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ նրա այդ քայլը։

 

– Յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում՝ գտնվել Կոնգրեսի մեջ, թե ոչ, բայց Կոնգրեսը ունի մեկ լուծելու խնդիր, եթե ստեղծման պահից մինչեւ մայիսի 6-ի «ընտրությունները» տակտիկական առումով ներկայանում էր «բազմակուսակցական» դաշինք, ապա մայիսի 6-ից հետո պետք է իր առջեւ դնի ուրիշ խնդիր՝ փաստացի Կոնգրեսը քաղաքական մեկ կուսակցություն է, եւ ժամանակն է, որպեսզի դե յուրե վերածվի նրան, ինչ որ դե ֆակտո գոյություն ունի, այսինքն՝ մեկ կուսակցության։ Կոնգրեսի խնդիրն է նաեւ բարձրացնել եւ արդյունավետ դարձնել իր կազմակերպչական գործունեությունը եւ ընկալելի լինել արտաքին քաղաքական կենտրոնների մոտ։ Ահա այս 3 խնդիրները լուծելով, Կոնգրեսը կարող է ուժեղանալ կամ թուլանալ։ Իսկ մեկ կուսակցություն Կոնգրեսից դուրս կգա կամ դուրս չի գա, դրանով Կոնգրեսը չի թուլանում, չի ուժեղանում։ Եթե Կոնգրեսն իր որակը չփոխի, կթուլանա, եթե փոխի՝ կուժեղանա, անկախ այն բանից՝ այնտեղից դուրս կգան, թե դուրս չեն գա։ Կոնգրեսը ավելի լուրջ խնդիրներ ունի լուծելու եւ պետք է դրան գնա։ Կհաջողվի, ուրեմն՝ ապագա կունենա, չի հաջողվի, ուրեմն՝ սա կլինի վերջին ԱԺ-ն, որտեղ կլինի ՀԱԿ-ը։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031