Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայ ազգային կոնգրեսում արժեքային ճգնաժամ է»

Մայիս 17,2012 10:38

ՀԱԿ-ի մաս կազմող ուժերից մեկի ղեկավարը երեկ հայտարարել է, որ իրենք երբեք դուրս չեն գալու Կոնգրեսից: Եվ դա ասվել է միայն այն բանի համար, որ ցույց տրվի, թե ինչքան նվիրված են իրենք այս կառույցին, որն իրականում այլ բան չէ, քան սովորական քաղաքական դաշինք:

Իրականում Հայ ազգային կոնգրեսում ոչ թե քաղաքական, այլ արժեքային ճգնաժամ է. ընտրություն է կատարվում երկու` կեղծ ու իրական արժեքների միջև: Կեղծն այն է, երբ իբրև արժեք է ընկալվում ինքնին Կոնգրեսի գոյությունը, մինչդեռ, ինչպես հայտնի է, դաշինքները ոչ թե նպատակ են, այլ միջոց` համընդհանուր խնդիրները լուծելու համար: Իսկ միջոցը չի կարող հավերժական կատեգորիա լինել. այն հարափոփոխ է այնքանով, որքանով արդյունավետ կամ ոչ արդյունավետ է նպատակներին հասնելու տեսանկյունից:

Մինչդեռ իրական արժեքը հենց այն նպատակներն ու սկզբունքներն են, որոնք այդ ուժերին բերել են ընդհանուր դաշտ: Երբ սկսում է դոմինանտ դառնալ կեղծ արժեքը, դրա դեմ արտահայտվողները, իրեն այլևս չարդարացնող այդ միջոցը մերժողները  անմիջապես վերածվում են դավաճանների, քավության նոխազների: Օբյեկտիվ պատճառների մեջ խորամուխ լինելու փոխարեն առաջին պլան է մղվում քինախնդրությունն ու կույր մեղադրանքը: Եվ դա մի քաղաքական դաշինքի պարագայում, որը հռչակում էր ազատ կամարտահայտման, կոնսենսուսով որոշումներ կայացնելու մասին:

Ի դեպ, սա միայն ՀԱԿ-ին չէ բնորոշ: Ոչ մի տարբերություն չկա` Կոնգրեսի՞ ֆորմալ գոյությունն է գերնպատակ դառնում, թե՞, ասենք, կոալիցիայի:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031