Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իսկ ով ասաց, որ ամբիոնին չեմ մոտեցել»

Մայիս 17,2012 10:19

ԲՀԿ-ականները դեռեւս հստակություն չեն մտցնում հարցում` մտնո՞ւմ են կոալիցիա, թե՞ ոչ: Մեր ունեցած տեղեկություններով` ԲՀԿ-ում երեկ նկարներ էին ուզում թեկնածուներից` ԿԸՀ ուղարկելու համար: ԲՀԿ գործարար պատգամավոր, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արագած Ախոյանը իրեն վստահված ընտրատարածքում 10 հազարից ավելի ձայն է ապահովել ԲՀԿ-ի համար եւ հույս ունի գնալ խորհրդարան: Գործարար պատգամավորը որպես խորհրդարանում իր ակտիվության ցուցանիշ հայտարարում է, թե 4 անգամ մոտեցել է ԱԺ ամբիոնին, 2 անգամ հանդես է եկել խորհրդարանական ժամին:

-Պարոն Ախոյան, Դուք ո՟ր սցենարի կողմնակից եք, որ ԲՀԿ-ն մտնի կոալիցիա,թե՟ ոչ :

-Ես ոչ մի տեղեկություն չունեմ : Գիտեմ, որ ամփոփովել են ընտրությունների արդյունքները : Եւ ինչպես մեր առաջնորդը խոստացելէ, ամեն մեկին ինքը կգնահատի ըստ իր կատարած աշխատանքի: Թե քաղխորհուրդը ին որոշում կկայացնի, մենք դեռ նման հարցերի չենք կարող պատասխանել : Իմ կարծիքը առայժմ գերադասում եմ մնա իմ մեջ : Ճիշտ է, ունենք առաջնորդ, որը մեզ հետ նման հարցր քննարկում է, բայց որոշել ենք առայժմ դրա մասին չխոսել :

– Նախորդ խորհրդարանում Դուք ակտիվ պատգամավոր գոնե չեք եղել, ամբիոնից ելույթներ չեք ունեցել, օրենսդրական նախաձեռնություններով հանդես չեք եկել: Հիմա ի՟նչ նպատակով եք ուզում գնալ խորհրդարան:

– Իսկ ով ասաց, որ ամբիոնին չեմ մոտեցել: 4 անգամ մոտեցել եմ հայտարարությունների կարգով, 2 անգամ հանդես եմ եկել խորհրդարանական ժամով եւ աշխատատել եմ հանձնաժողովներում, մեկ անգամ եղել եմ Եվրոպառլամենտում, ոչ մի բացակա չունեմ եւ ես համարում եմ, որ բավականին ակտիվ եմ եղել: Հետո ես աշխատանքների կեսից եմ միացել:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031