Կեսգիշերին Ֆրանկֆուրտի «Brandenburg Halle» մարզասրահում գերմանաբանակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը տասը ռաունդանոց մենամարտում միավորներով պարտվեց ամերիկացի Մելիսա ՄաքՄորոյին: Թերեւագույն քաշային կարգում հանդես եկող 24-ամյա հայ մարզուհու 30-րդ մարտը չստացվեց եւ նա զրկվեց միանգամից երեք՝ WBA/WIBF/WBO գոտիներից:
Մրցակիցն աչքի ընկավ ֆիզիկական գերազանց պատրաստվածությամբ, ավելի հաճախակի եւ դիպուկ հարվածներով ու ռինգում ագրեսիվ գործողություններով, որոնց շնորհիվ ամբողջ մենամարտի ընթացքում կարողացավ նախաձեռնությունը պահել իր ձեռքում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ