Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. «Եթե մանդատները վայր դնենք, ի՞նչ անենք, գնանք տունը նստե՞նք»

Մայիս 16,2012 22:52

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ ՀԱԿ-ից դուրս գալը անակնկալ է եղել ՀԱԿ  ներկայացուցիչ, ՀԺԿ վարչության քարտուղար  Ֆելիքս Խաչատրյանի համար. «Նա երբեւէ տարաձայնություններ չի ունեցել ՀԱԿ-ի հետ: Կարող է մտքում մի բան է մտածել, բայց իր արտաքին պահվածքով դա չէր երեւում»: Պարոն Խաչատրյանը խոստովանեց, որ ՀԱԿ-ի ներսում մանդատ վերցնել-չվերցնելու շուրջ խնդիրներ են եղել. մի քանի հոգի չեն համաձայնվել. «Ես անձամբ մանդատ չվերցնելը ճիշտ չեմ համարում, դա խռովկանություն է, վերջիվերջո պետք է մանդատն օգտագործել: Փողոցի տարբերակը ԱԺ գնալը չի բացառում, Ազգային ժողովն ավելի ազդեցիկ ամբիոն է»:

Մեր հարցին՝ հակասություն չկա՞՝ հա՛մ ասում են, որ չենք ընդունում ընտրությունների արդյունքները, հա՛մ ասում են, որ մեր 7 մանդատով գնում ենք Ազգային ժողով, Ֆելիքս Խաչատրյանը պատասխանեց. «Որ չենք ընդունում՝ ի՞նչ անենք, մանդատները վայր դնենք, գնանք տունը նստե՞նք, բա հետո՞, չե՞ք տեսնում ոնց են ներկայացնում՝ աննախադեպ ընտրություններ, ամբողջ ժողովրդին փչացրեցին, կաշառեցին, հիմա  էլ մենք էլ չենք գնում՝ ի՞նչ կլինի: Կասեն`  չես գնում, մի գնա, ի՞նչ անենք, մանդատը կմնա ազատ: Դրանով հարցը չի լուծվի, հանգիստ կաշխատեն իրենց համար, կվայելեն տղերքը»:

Ֆելիքս Խաչատրյանը վստահ է, որ ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանին չի պաշտպանի. «Երբ կլինի նման բան, այդ ժամանակ կպարզվի: Ո՞նց կարող է ՀԱԿ-ը մի ուժի հետ համագործակցի, որը պաշտպանի Սերժ Սարգսյանին, դա բացառվում է»: Մեր դիտարկմանը, որ նման խոստում արդեն տվել է Գագիկ Ծառուկյանը՝ նա պատասխանեց. «Այնքա՜ն խոստումներ են տալիս, կերեւա, շատ քիչ մնաց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031