Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱԿ-ը պիտի հրաժարվեր անձնական բարիքներից ու մանդատները վայր դներ» (Տեսանյութ)

Մայիս 16,2012 21:33

ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցությունները ժամանակին «Ժառանգությանը» խորհուրդ էին տալիս հանձնել մանդատները՝ ավազակապետությունը չլեգիտիմացնելու համար: Aravot.am-ը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանից հետաքրքրվեց՝ ե՞րբ էին ՀԱԿ-ի անդամները ճիշտ ՝ այն ժամանակ սխա՞լ խորհուրդ էր տալիս, թե՞ հիմա է սխալ անում, որ Կոնգրեսը մանդատները վերցնում է: Պարոն Կարապետյանը պատասխանեց. «Դա պարադոքսների մեջ է մտնում մեր երկրի: Ոնց հարմար է, այդպես էլ խորհուրդ են տալիս: Քաղաքագիտական  առումով այս պարագայում ճիշտը մանդատները դնելն էր: Հայաստանում ստեղծված իրավիճակի համար գոնե ժողովրդին հոգեբանորեն պատրաստելու այն հարցում, որ Հայաստանում ամեն ինչ անցավ մեծ խախտումներով եւ  այդ խորհրդարան գնալն անիմաստ է՝ իմ տեսակետից, քաղաքագիտական առումով մանդատները դնելն էր ճիշտ: Այն ժամանակ  իրենք ճիշտ էին խորհուրդ տալիս «Ժառանգությանը»:

Արամ Կարապետյանը համոզված է, որ, միեւնույն է, այդ 7 մարդը խորհրդարանում որեւէ բան չի կարողանալու փոխել, այսինքն՝ արդյունավետ  չի լինելու. «Ժողովրդական շարժման համար գոնե բացատրություն կլիներ, որ դա ձեր քվեն է,  բայց քանի որ ձեր  քվեն ճիշտ չի հաշվվել, կեղծիք է եղել, այս պարագայում մենք չենք կարող այս քվեն վերցնել, որովհետեւ պիտի փոխենք անպայման: Պայքար, պայքար մինչեւ վերջը պիտի դարձնեին լուրջ թեմա եւ ասեին, որ նույնիսկ պատրաստ ենք մեր ձեռք բերած քվեից, որը տալիս է անձնական որոշակի բարիքներ, հրաժարվում ենք, որովհետեւ Հայաստանում  ոչ բոլորի քվեն է տեղ հասել: Ձերը միգուցե այսքանով հասել է, բայց մնացածինը՝ 90 տոկոսինը չի հասել: Ո՞նց կարելի է գնալ խորհրդարան, այսինքն՝ արհամարհել մնացածի ձայնը»: Արամ Կարապետյանը վստահեցրեց, որ եթե ՀԱԿ-ը իրենցից հարցներ՝ նույնիսկ քաղաքական ամբողջ պլատֆորմը ցույց կտային, այն էլ՝ ձրի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031