Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանն ավարտեց արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մհեր Ենոքյանի բողոքի քննությունը: Վաղն առավոտյան ժամը 9-ին կհրապարակվի դատական ակտը:
1996թ. նոյեմբերի 29-ի դատավճռով մահապատժի է դատապարտվել Մհեր Ենոքյանը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով դատապարտյալին ներում է շնորհվել եւ նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Դատապարտյալը գտնում է, որ այն ավելի խիստ է, քան նախորդը:
Դատարան էին ներկայացվել Մհերի հետ կապված բոլոր նախորդ դատական ակտերը, հրամանագրի պատճեն, նրա բողոքները եւ այն մերժելու մասին պատկան մարմնից ուղարկված փաստաթղթերը:
Ուշադրության արժանի է այն, որ դատապարտյալն իր բողոքի քննությանը չէր մասնակցում: Այդպես է նաեւ մյուս ցմահ ազատարզրկված դատապարտյալների դեպքում:
Կարդացեք նաև
Դահլիճում էին Մհերի մայրը եւ եղբայրը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ