Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ընտրությունները` «9-րդ ձեւի» մոդելով

Մայիս 16,2012 19:28

Այսօր  «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Ընտրամարտ-2012» բանավեճերի շարքի վերջին հաղորդման ժամանակ լրագրող Հարություն Հարությունյանը ԱԺ ընտրությունների մասին ասաց. «Սա նոր մոդել է ամբողջ աշխարհի համար` որքան ժողովուրդն ավելի վատ է ապրում, այնքան ավելի  շատ ձայն է տալիս իշխանություններին: Ամբողջ աշխարհում հակառակն է»:

Նա նաեւ նկատեց, որ Հայաստանում ներդրվել էր ընտրությունների կեղծման նոր մոդել.« 2012-ի ընտրությունների մոդելը մեր հասարակության  համար լրիվ նոր մոդել էր` «9-րդ ձեւի մոդելը». լրիվ նոր տեխնոլոգիաներ կիրառվեցին` լցոնումներ չկային, «կարուսելը» շատ քիչ էր, ամբողջը «9-րդ ձեւի» շնորհիվ  էր` տասնյակ հազարավոր մարդկանց «9-րդ ձեւ» տեղեկանքը տվեցինք եւ նրանք քվեարկեցին, այսինքն` սա լցոնումների մի նոր, ավելի քաղաքակիրթ ձեւ էր: Եվ այս ձեւով իրենց ուզածն արեցին` ասվել էր, որոշվել էր, որ վեց կուսակցություն պետք է մտնի ԱԺ, վեցի համար արեցին: Պետք լիներ, որ ինը կուսակցություն մտներ` իննին կմտցնեին: Ասվեր` երեքը պետք է մտնեն, երեքը կմտնեին…»:

Նա նկատեց, որ «ժողովուրդը սոված է».«Ժողովուրդը հացի փող չունի: Ժողովուրդը գնում կանգնում էր ընդդիմության միտինգներին, ընդդիմության հետ իշխանություններին ինչ ասես չէր ասում, գոռում էր` ձեր դուխին մեռնեմ, ձեր ցավը տանեմ, բայց հաջորդ օրը գնաց ընտրությունների, հերթ կանգնեց, իր բաժին փողը վերցրեց եւ «ընտրեց» իշխանություններին…»:

Հեռուստալրագրող Դերենիկ Մալխասյանը, սակայն, կարծում էր, որ «ծախված», «կաշառված» ժողովրդի իմիջը իշխանությունները հատուկ են ստեղծել.«Իրականում իշխանությունները ավելի շատ ոչ թե ընտրակաշառքի, այլ ընտրացուցակների միջոցով են կեղծել: Երեք հազար ակտիվիստով նրանք երեք հարյուր հազար ձայն են ապահովել: Իսկ «ծախվող ժողովրդի» մոդելը դրել են շրջանառության մեջ` շիրման ապահովելու եւ իրենց խոսելու տեղ թողնելու համար, որ ասեն` ծախվել եք, դե լռեք…»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031