Օպերային երգչուհի Լիլիթ Աղաջանյանը դարձել է «Բարրի Ալեքսանդր միջազգային վոկալ մրցույթի» 2-րդ մրցանակակիր: Այս մրցույթը հայտնի է նաեւ Կարնեգիի մրցույթ անունով: Լիլիթը Ղարաբաղից բռնագաղթած, ամեն ինչ կորցրած ու Երեւանում մի կերպ, հազիվ ծայրը-ծայրին հասցնող ընտանիքի միակ զավակն է:
Երեւանի կոնսերվատորիան եւ մագիստրատուրան գերազանցությամբ ավարտած երիտասարդ երգչուհին մի շարք մրցույթների դափնեկիր է, հզոր, գեղեցիկ տեմբրով սոպրանո, ով, ցավոք, չի աշխատում: Կարնեգիի մրցույթին մասնակցել է սիրողական տեսագրությամբ ու, ինչպես տեսնում եք, հաջողության է հասել:
Հերիքնազ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ