Վերջին ժամանակներս շատ է խոսվում այն մասին, որ Վրաստանը ներդրումների համար լավ պայմաններ է ստեղծել, մեր հայրենակիցներից շատերն այնտեղ աշխատելու են գնում: Փոքր չափով, սակայն կա նաեւ հակառակ երեւույթը: Նոյեմբերյանի տարածաշրջանի Բերդավան գյուղում, միջպետական ճանապարհի հարեւանությամբ գործող ռեստորանը հաճախորդներ շատ ունի՝ շնորհիվ վրացի տղամարդ խոհարարի պատրաստած վրացական ուտեստների: Այդ սննդի օբյեկտի 2 մատուցողուհիներից մեկը վրացուհի Նանան է, որը մոտ 50 տարեկան է:
– Նա մաթեմատիկայի ուսուցչուհի է դպրոցում, ուսումնական տարվա ավարտից հետո Վրաստանից կրկին կգա այստեղ ,- հայտնեց մատուցողուհու բերդավանցի գործընկերուհին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ