«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, ս.թ. մայիսի 18-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 19-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արին-Բերդի փողոցի և Արցախի պողոտայի հատման վայրից մինչև Արին-Բերդի 2-րդ նրբանցք, Չեխովի 1-13, Բագրատունյաց 43-ից բարձր համարների, Արցախի 4-րդ և Բագրատունյաց 6-րդ նրբանցքների, Թամանցիների, Մասիսի, Արշակունյաց, Շահամիրյանների, Սևանի, Ս. Զորավար, Ս. Սարգսյան, Ֆրունզե, Գ.Նժդեհ, Մանթաշյան, Մանանդյան, Եղբայրության, Նիզամի, Վ.Շենգավիթ 2-րդ, Պատկանյան, Կատովսկի, Մադոյան, Հրազդանի, Օդեսայի, Գորգագործների, Մկրտչյան, Շևչենկո փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Իսկ Ն.Շենգավիթ և Նորագավիթ թաղամասերում կնկատվի ջրի ճնշման անկում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ