Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թաթուլ Հակոբյան. «Կուսակցություններ չեն, բիզնես-պրոյեկտներ են»

Մայիս 16,2012 17:13

 

Այսօր «Սիվիլիթասի» վերջին «Ընտրամարտի» ժամանակ լրագրող Թաթուլ Հակոբյանն անդրադառնալով անցած ընտրություններին՝ ասաց. «Կարծում եմ անհեթեթություն է, երբ մի քաղաքական ուժը հաղթում է ընտրություններում, հասնում է ճնշող մեծամասնության, բայց հետո այլ ուժերի առաջարկում է կիսել այդ հաղթանակը, պորտֆելներ տալ: Ես ոչ այնքան մեղադրում եմ Հանրապետականին, որն անում է այդ առաջարկը, որքան այն կուսակցություններին, որոնք գնալու են այդ քայլին եւ ընդունելու են մի քանի նախարարական պորտֆելները: Եթե այս անգամ էլ ՕԵԿ-ը կամ ԲՀԿ-ն գնան դրան, ընդունեն պորտֆելներ, դա կնշանակի, որ դրանք կուսակցություններ չեն, այլ իշխանական բիզնես- պրոյեկտներ են»:

Ըստ պարոն Հակոբյանի` իշխանությունը, ավելի կոնկրետ Սերժ Սարգսյանը, այդ «անհեթեթությանը» գնալու համար ունի լուրջ պատճառ` ուզում է անցնցում եւ առանց խնդիրների հարթել իր ճանապարհը դեպի Բաղրամյան 26:

Մյուս բանախոսը` Հարություն Հարությունյանն էլ ասաց, որ իր դիտարկմամբ` այս ընտրությունները նախագահական ընտրությունների նախավարժանք էին. «Ողջ քարոզարշավի ընթացքում որեւէ ՀՀԿ-ական այդպես էլ որեւէ ելույթով հանդես չեկավ, ամեն ինչ անում էր Սերժ Սարգսյանը: Դա կարելի է դիտարկել մի քանի տեսանկյունից` չէր վստահում մյուսներին, գիտեր, որ մյուս հանրապետականները ընդունելի չեն ժողովրդի համար եւ վերջապես` նախավարժանք էր նախագահական ընտրությունների համար: Սերժ Սարգսյանն արդեն իսկ խաղի կանոնները գծել էր եւ ամեն ինչ հասցրեց վերջնական ավարտի: Նախագահական ընտրություններն էլ, կարծում եմ, անցնելու են նույն մոդելով եւ ամեն ինչ, ինչպես այս անգամ, «աննախադեպ արդար» է լինելու»:

Ի տարբերություն Հարություն Հարությունյանի, որը վստահ էր, թե ոչինչ չի փոխվելու, «Ընտրամարտին» մասնակցող երրորդ բանախոսը` հեռուստալրագրող Դերենիկ Մալխասյանը հիշեցրեց, որ 2007-ին էլ էր ամեն ինչ խաղաղ, եւ թվում էր ոչինչ չի խանգարում, որ մեկ տարի հետո առանց որեւէ ցնցումների Սերժ Սարգսյանը դառնա նախագահ, սակայն եղավ այն, ինչ եղավ` հայտնվեց Տեր-Պետրոսյանը, եւ Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ում հայտնվեց միայն «մարտի 1»-ի արդյունքում: Այնպես որ, ըստ Դ.Մալխասյանի, չի բացառվում, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում էլ ինչ-որ բան կատարվի եւ Ս.Սարգսյանի գծած սցենարը տապալվի` «հնարավոր է, որ կհայտնվի այլ այլընտրանք, այլ թիմ կամ անձ, որը կկոնսոլիդացնի ժողովրդի էներգիան, կարծում եմ, որ դա հնարավոր է վերջին մի քանի ամիսների ընթացքում»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031