Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Ես կդնեմ իմ թեկնածությունը նախագահական ընտրություններում»

Մայիս 16,2012 16:39

Առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվողների մեջ, ըստ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի, կլինեն նաեւ ծալը պակասներ, արկածախնդիրներ, որոնք մի քիչ փող կճարեն, գրավը կմուծեն, որ երեւան մի երկու բան խոսեն: Ըստ նրա, ոչ մեկը իրավունք չունի արգելել այդ մարդկանց թեկնածությունը դնել, որովհետեւ կարող է պատահի ասպարեզ գան Ժաննա Դարկեր, բացի այդ. «Կարծում եմ բոլոր կուսակցությունների ղեկավարներն, իրենք իրենց հոգու խորքում, իրենց համարում են պետության նախագահի թեկնածուներ:

Հայրիկյանը նաեւ նշեց, որ իրեն ասում են, թե իրավունք չունի նախագահական ընտրություններում չառաջադրվել: Ըստ նրա՝ այն ներդրումը, որն ինքն է արել՝ այդպիսի շատ քիչ մարդիկ կան աշխարհում. «Չօգտագործելով դա, կարող եմ պատժվել, ես պարտք ունեմ կատարելու: Դեռ վաղ է խոսելը, բայց ամենայն հավանականությամբ ես կդնեմ իմ թեկնածությունը նախագահական ընտրություններում»:

Հայրիկյանը բոլոր քաղաքական ուժերին հորդորեց մտածել եւ օգտվել իր ներկայությունից, քանի որ «Հայրիկյանը ոչ միշտ է ձեր կողքին լինելու, օգտվեք եւ կշահեք բոլորդ միասին»:

Aravot.am-ի հարցին էլ, եթե չառաջադրվեք՝ ո՞ւմ կսատարեք, օրինակ Հայաստանի երեք նախագահներից՝ պատասխանեց. «Ես ամբողջ կյանքում սատարել եմ միայն ծրագրերն ու գաղափարները նայելով, եւ այս դեպքում էլ ծրագրերին կնայեմ ու նաեւ այն հանգամանքին, թե ով կընդունի իմ ծրագրերը»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031