Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դավիթ Ջամալյան. Ադրբեջանը պետք է զսպի ագրեսիան (Տեսանյութ)

Մայիս 16,2012 16:23

«Չնայած ադրբեջանցի դիպուկահարների կողմից արված հրադադարի խախտումներին, Արցախյան ռազմաճակատում  չեն իրականացվում մեծամասշտաբ գործողություններ: Ավելին, ադրբեջանցիների կողմից նախահարձակ լինելու քաղաքականությունը շարունակվելու է»,-«Հենարան» ակումբում այսօր հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Ներկայացնելով հրադադարի հոգեբանական առանձնահատկությունները` նա նշեց, որ դրա արդյունքում Հայաստանի բնակչությունը մշտապես գտնվում է  տագնապային վիճակում. «Իսկ տագնապը ենթադրում է անորոշություն. մարդիկ պատերազմի հետ կապված մտավախություն ունեն եւ չգիտեն` վաղվա օրն ինչի սպասեն: Երկու ժողովուրդներն էլ կրում են տագնապի կնիքը, բայց Ադրբեջանն այդ հոգեբանական ֆոնը փորձում է օգտագործել հօգուտ իրեն` մեզանում քարոզելով Արցախի անկախության նկատմամբ հուզական տրամադրություն»,-ասաց Դ. Ջամալյանը:

Փորձագետի խոսքով` Ադրբեջանը փորձում է սոցիալ-տնտեսական խնդիրներից առաջացած հանրային դժգոհությունն ուղղել Արցախյան հարցի վրա. «Մատնանշում են այն գաղափարը, թե «հանձնեք Արցախը եւ ապրեք խաղաղ»: Պրիմիտիվ դիրքորոշում կթվա, բայց Ադրբեջանը լավ օգտագործում է դա` մեր ժողովրդին հոգեբանորեն ենթարկելով իր քարոզչությանը: Արցախը մեր համար խաղաղության միակ երաշխիքն է, այնպես որ` հակառակորդը պետք է զսպի իր ագրեսիան եւ ամբիցիաները»:

Անդրադառնալով արցախյան զորահանդեսին` Դավիթ Ջամալյանը խոսեց Արցախի պաշտպանության բանակի մի շարք առանձնահատկություններից. այն կարողանում է պասիվ պաշտպանվողի կարգավիճակից դուրս գալ եւ հիմնական գործողությունները տեղափոխել թշնամու դաշտ: Փորձագետը նշեց, որ բանակաշինության գլխավոր ձեռքբերում է համարվում գումարտակների եւ գնդերի հրամանատարական կազմը. «Նրանք երիտասարդ են, համարձակ, 16-17 տարեկանից եղել են պատերազմի դաշտում, հետեւաբար, նրանց վրա կարելի է հույս դնել: Ինչ վերաբերում է վաշտերին եւ դասակներին, ապա սպայական անձնակազմի յուրաքանչյուր ներկայացուցիչ կերտում է մարտական կյանքի իր փոքրիկ պատմությունը, ինչը նպաստում է հակառակորդի ագրեսիան զսպելուն»:

Խոսելով Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ 2012 » մրցույթից, Ջամալյանը ասաց, որ յուրաքանչյուր այդպիսի միջոցառման դեպքում Ադրբեջանը փորձում է այն օգտագործել որպես քարոզչության միջոց` ագրեսիայի դրդելով Հայաստանին. «Խախտում են հրադադարը, ցույց տալիս խոցված տները եւ ասում, թե հայերը բարբարոս են: Հետեւաբար, հայկական ստորաբաժանումները չպետք է թիրախ դարձնեն հատկապես հակառակորդի այն ռազմական կետերը, որոնք մոտ են գտնվում սահմանամերձ գյուղերին: Այդ սկզբունքով էլ արցախյան բանակն աշխատում է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031