Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմություն կոչվող ուժերն այս ԱԺ-ում անելիք չունեն» (Տեսանյութ)

Մայիս 16,2012 16:00

Այսօր պարզ դարձավ, որ ԿԸՀ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նաև ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Ուստի Aravot.am-ը «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանին խնդրեց մեկնաբանել՝ արդյոք սա նշանակո՞ւմ է Հանրապետական կուսակցության բացարձակ հաղթանակ, կամ պայքարից հրաժարվելու ձև: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Ինձ համար, որպես քաղաքացի, բացարձակ հետաքրքիր չէ՝ նրանք վայր կդնե՞ն մանդատները, թե՞ ոչ: Այսպես թե այնպես՝ ընդդիմություն կոչվող քաղաքական ուժերն այս խորհրդարանում անելիք չունեն:

Ինչ վերաբերում է նրան, որ իշխանական պատգամավորի թեկնածուներն են մանդատները վայր դնում, ապա դրա մի բացատրությունն այն է, որ նրանց կառավարությունում կամ գործադիր մարմնում առաջարկ է եղել: Մյուս կողմից էլ՝ նրանց նախապես դիմում են ստորագրել տալիս, թե հրաժարվել են պատգամավորի մանդատից ու շատերին առանց հարցնելու այդ դիմումները ներկայացնում են»:

Քաղաքագետն այս երևույթին տալիս է հետևյալ մեկնաբանությունը. «Սա նշանակում է, որ ոչ միայն հասարակությունն է ճորտացված, այլ այն պատգամավորները, որոնց ճակատագիրը կախված է մեկ թղթից: Եվ անազատ է ոչ միայն հասարակությունը, այլև խորհրդարանը»:

Ս. Դանիելյանը, որպես լուծման ճանապարհ, տեսնում է այս քաղաքական դաշտը մի կողմ դնելն ու նորը ստեղծելը և արդեն օգտագործված քաղաքական ուժերի վրա հույս չդնելը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031