Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետը՝ ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի «իմիտացիաների» մասին (Տեսանյութ)

Մայիս 16,2012 15:23

«Բարգավաճ Հայաստան» եւ Հայ ազգային կոնգրես դաշինքի ներքին պառակտումների մասին խոսակցությունները կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանի գնահատմամբ իմիտացիա կամ «սպիտակ աղմուկ» են: «Ցանկացած հակասություններ, դաշինքներ, հետո դաշինքների փլուզումները իմիտացիա են, խորքայինը հետեւյալն է, որ մենք Հայաստանում գնում ենք դեպի ողբերգություն, որովհետեւ մեզ մոտ փլվում են պետական գործունեության գրեթե բոլոր ոլորտները: Այս ֆոնի վրա խոսել, թե ով ում հետ ժամանակավորապես դաշնակից եղավ, մեկը մյուսին ժամանակավորապես փնովեց, բամբասանքների դաշտ է… Մուտիլովկաները թողնենք մի կողմ»,- Aravot.am-ին ասաց պարոն Մեսրոպյանը:

Նրա խոսքերով, առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ՝ կուսակցությունները բացի մուտիլովկաներից զբաղված են նաեւ իրենց գինը բարձրացնելով:

Իսկ նոր խորհրդարանի մասին փորձագետը ներկայացրեց իր գնահատականները. «Հայաստանում ավանդույթ է ձեւավորվել, որ ամեն հաջորդ խորհրդարանը լինի նախորդից վատը, այս ավանդույթը կայուն ու հուսալի ձեւով շարունակվում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031