Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուծենք քաղաքական դաշտում, քանի չենք մտել իրավական»

Մայիս 16,2012 15:02

2013 թվականին մեզ բացի ներպետական խնդիրներից մեզ սպասվում են նաեւ արտաքին խնդիրներ, ընդ որում ճնշումներ ոչ միայն քաղաքական, այլ իրավական տեսանկյունից,-ահազանգում է փաստաբան, «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը։ Նրան ԱԺ ընտրությունների արդյունքներն առանձնապես չեն հուզում. նրան հուզում են առաջիկա նախագահական ընտրությունները եւ դրանց հետ կապված հնարավոր ազդեցությունները։ Իսկ մտավախությունը կապված է Ղարաբաղյան խնդրի կարգավորման իրավական կողմի հետ:

– Կան կոնֆլիկտի կողմեր, որոնք ունեն վիճահարույց խնդիրներ: Ղարաբաղյան խնդրի հետ կապված Հայաստանը Ադրբեջանի կողմից ստացել է ոչ թե վնաս, այլ սարսափելի անմարդկային վերաբերմունք: Ու եթե Ադրբեջանը ունի 1-1.5 մլն փախստական, մեր փախստականները 3 մլն-ից անցնում են: Բայց խնդիրը բարձրաձայնելու մեջ է: Փախստականների մասին անընդհատ խոսում է Ադրբեջանը: Այսօր խնդիրը հասունանում է իրավական դաշտում: Իսկ փախստականի կարգավիճակը պետության համար իրավական խնդիր է, եթե դու պետություն ես, եւ ունես փախստականներ, պետք է տիրություն անես նրանց, առավելեւս եթե նրանք դարերով ապրել են քո պետությունում եւ մշակույթի ու արժեքների մեջ ներդրում են ունեցել: Դա մեր ժողովուրդն է, որ ապրել է Ադրբեջանի կազմում: Այլ խնդիր է, որ մենք չենք կարողացել ապացուցել, որ մի քանի միլիոն հայ դարձել է Ադրբեջանի ոճրագործության գերին: Հիմա գալիս է մի փուլ, որ կոչվում է իրավաբանություն: Ես գտնում եմ, որ այդտեղ Հայաստան-Ադրբեջան փախստականների հարցը բարձրանալու է, եւ այս կոնֆլիկտի լուծման մեջ փախստականների վերադարձի հարցը դոմինանտ է լինելու:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031