Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսանտ՝ իշխանությունների կողմի°ց

Մայիս 16,2012 14:41

Անդրեաս Ղուկասյան

«Արդեն իշխանությունների կողմից որոշ քաղաքական գործիչներ են գործուղվել հասարակություն, որպեսզի  վերահսկեն հասարակական այն շարժումները, որոնք ինքնակազմակերպվում են: Չեմ ցանկանում անուններ տալ, սակայն կարող եմ ասել, որ դրանք ընդդիմադիր դաշտից են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը: Նա նաև հավելեց, որ ընդդիմության մի զգալի հատված եղել է իշխանական հատվածի հենարանը և եթե չլիներ ընդդիմությունը, ապա իշխանությունը չէր կարող հասնել այն ամենին, ինչ ունի: Ս. Դանիելյանը փաստեց, որ  Հանրապետական կուսակցությունն էլ ժամանակին եղել է ընդդիմություն: Պարոն Դանիելյանը նաև նշեց, որ այս ընտրությունները 1991-ից հետո ամենալավ ընտրություններն էին:

Կոալիցիոն զարգացումների մասին էլ Ս. Դանիելյանը հետևյալ կարծիքը հայտնեց. «Հանրապետական կուսակցությունը ռեալ հիմքեր ունի միայն ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու համար: Դրա հիմնական նպատակն այն է, որ 2013-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը որևէ լուրջ ընդդիմադիր թեկնածու չունենա»:

Դառնալով նախագահական ընտրությունների հավանական թեկնածուներին՝ Ս. Դանիելյանը նշեց. « Առաջին սցենարով կլինի միայն մեկ՝ իշխանական թեկնածու, կամ կլինի իշխանական թեկնածու և հասարակության թեկնածու»:

Քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանն էլ նույն հարցի կապակցությամբ նշեց. «Վախի մեջ ապրող հասարակությունը չի կարող ազատ լինել: Ըստ ձեզ՝ վախեցած մարդիկ կարո°ղ են ընտրել մեկին, բացի Սերժ Սարգսյանից: Բնականաբար ՀՀ նախագահական ընտրություններին այլ թեկնածուներ պիտի մասնակցեն, սակայն այս պահին հասարակության թեկնածու չեմ տեսնում և հասարակության մեջ չեմ տեսնում  ներուժ նման ինքնակազմակերպվածություն ցուցաբերելու համար»: Ա.  Ղուկասյանը կարծում է, որ 2013 թվականի նախագահական ընտրություններում Ռ. Քոչարյանը կառաջադրվի՝ ԲՀԿ-ի հիմքերի վրա՝ հաշվի առնելով այդ կուսակցության հավաքած ձայների ծավալը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031