Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Բադեյանին խորհուրդ են տալիս Աստվածաշունչ կարդալ՝ փոքր ու մեծ շներին ճիշտ գնահատելու համար

Մայիս 16,2012 14:24

Արամ Կարապետյանը ԱԺ ընտրություններին իր չմասնակցելը բացատրեց նրանով, որ կանխատեսում էր, որ իրավիճակն այսպիսին է լինելու, դրա համար էլ չմասնակցեց: «Տեսակետ» ակումբում այս առնչությամբ հարցին՝ առաջիկա մեկ տարում էլ երկրում դժվար թե բան փոխվի, ի՞նչ ակնկալիքով եք մասնակցելու նախագահական ընտրություններին՝ նա պատասխանեց, որ նախագահական ընտրությունները միշտ Հայաստանում  հիմք են հանդիսացել քաղաքական հուզումների, խորհրդարանականը հիմք է հանդիսանում քաղաքական բախումների. «Ես կատեգորիկ համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ մեր ժողովուրդը ծախվում է: Եթե վերցնեք նախագահական ընտրությունների ռեալ թվերը նայեք, 13 տարի ժողովուրդը ձայնը տալիս էր Վազգեն Մանուկյանին, բայց ձայնը չի դառնում իշխանություն, հիմա ժողովուրդն ինչո՞ւմ է մեղավոր»:

Պարոն Կարապետյանը անդրադառնալով ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանի՝ ՀՀԿ-ԲՀԿ-ին շների հետ համեմատությանը՝ նշեց. «Փոքր շներ, մեծ շներ ասողները պիտի հիշեն Աստվածաշունչը, գոնե եթե մի քիչ կարդային այդ գրքերը՝ թվաքանակով, գլխաքանակով բան չէին ասի, Աստվածաշունչն ասում է՝ առաջիննները պիտի լինեն վերջինը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031