Այսօր Բելառուսի մայրաքաղաքում մեկնարկում է սիրողական բռնցքամարտի միջազգային խոշոր մրցաշար, որին ավանդաբար մասնակցում են տարբեր երկրների հեղինակավոր մարզիկներ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը մեր հանրապետության վեց ներկայացուցիչների հետ նույնպես արդեն մրցավայրում է: Մինսկի ռինգում հանդես են գալու երեանցիներ Կորյուն Սողոմոնյանը՝ 52 կգ քաշային կարգ, Հրանտ Սարգսյանը՝ 56 կգ, Արթուր Քիրաջյանը՝ 64 կգ, Վլադիմիր Մարգարյանը՝ 69 կգ, գյումրեցի՝ 60 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եւ Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից մեր միակ բռնցքամարտիկ՝ 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը (Էջմիածին): Մրցաշարի հաղթողները հայտնի են դառնալու մայիսի 20-ին:
«Առավոտ» օրաթերթ