Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյանը՝ Գագիկ Ծառուկյանին. «Օլիգարխների հակասությունը մեր մոտ վերջանում է Խաչատուր Սուքիասյանով»

Մայիս 16,2012 13:56

«Մարդիկ անցել են խորհրդարան ու մանդատները սկսել են դնել, այսպես ասած՝ մանդատադնելացավ են կպել: Սա պարադոքս է, մարդիկ ձայն են տվել, եթե չէիք ուզում՝ չմասնակցեիք: Բոլոր նրանք, ովքեր մանդատները կդնեն՝ կմասնակցեն լեգիտիմացմանը»,- այսօր «Տեսակետ» ակումբում նման տեսակետ հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Խոսելով կոալիցիայի հնարավոր մասնակիցներից՝ նշեց, որ «Բարգավաճ Հայաստանը» չի կարող ընդդիմություն լինել ու կոալիցիայում լինել. «Կիսահղի վիճակ չի լինում: Ամեն ինչ հիմնվում է Գագիկ Ծառուկյանի՝ որպես ազնիվ, ազգասեր մարդու խարիզմայի վրա, մարդիկ վստահել, քվե են տվել, հիմա կտեսնեն: Գագիկ Ծառուկյանը եւ մնացած օլիգարխները չէին կարող Հայաստանում դառնալ օլիգարխ, եթե չօգտագործեին իշխանությունների ռեսուրսները, եթե այս օլիգարխիաները իրար հետ չհամակերպվեն, պիտի գժտվեն: Հակասությունները մեր մոտ չեն վերջանում քաղաքական դաշտով, վերջանում են Խաչատուր Սուքիասյանով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031