Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քրեական գործ չի հարուցվի

Մայիս 16,2012 13:40

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Հ. Պողոսյանը երեկ «Առավոտին» գրություն էր ուղարկել՝ կապված 02. 05. 2012թ. «Aravot. am» կայքում տեղադրված «Գյումրիում ընտրակաշառք բաժանում են համատարած» հոդվածի հետ:

Քննչական բաժինը տեղեկացնում է, որ նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ «Որեւէ անձի կողմից չի խոչընդոտվել որեւէ ընտրողի կամքի ազատ իրականացումը, այսինքն՝ ՀՀ ԱԺ պատգամավորների 06.05. 2012թ. կայանալիք ընտրություններին թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով Գյումրիի Անի թաղամասի Սբ. Հակոբ եկեղեցու հարեւանությամբ գտնվող «Նոր Անի» համատիրությունում, դրա շրջակայքում, նշված թաղամասի նախակրթարաններում, դրանց շրջակայքերում, Բուլվարային եւ Շատրվաններ կոչվող թաղամասերւմ որեւէ ընտրողի կաշառք չի առաջարկվել, չի տրվել, եւ այդ նպատակով ցուցակներ չեն կազմվել»:

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժինը նախապատրաստած նյութերով որոշում է կայացրել քրեական գործ չհարուցելու, քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031