Քիչ առաջ Հատուկ քննչական ծառայությունից դուրս եկավ «Ռեգնում» լրատվական գործակալության պատասխանատու Ռոբերտ Գրդզելյանը: Նա օրեր առաջ ծեծի էր ենթարկվել Կոտայքի մարզի դատախազ Մովսես Մանրիկյանի եւ եւս երեք հոգու կողմից: Գործընկերս տեղեկացրեց, որ բացատրություն է տվել նաեւ դատախազը: Նա իր հերթին հայտնել է, որ դատաբժշկի է դիմել:
Ի դեպ, երեկ Ռ. Գրդզելյանը հետազոտվել է նաեւ պոլիկլինիկայում: Նա ասաց, որ առաջին օրը գլխի, աչքի շրջանում ուժեղ ցավեր է ունեցել:
Դատաբժշկի եզրակացությունը դեռ չի ուղարկվել ՀՔԾ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ