«ՉԻ»-ն ՀՀԿ-ի ներսում առկա ներքին խմորումների հետ կապված հարցով սկսեց զրույցը պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ:
– Ինչո՞ւ ՀՀԿ-ն խայտառակ պարտություն կրեց Շիրակի մարզում:
– Պատճառը մարզային կառույցի ղեկավար Վարդանիկ Ղուկասյանն էր՝ իր ոչ ճիշտ քաղաքական ելույթներով հանդերձ։ Նա քաղաքականության հետ վարվում է իր անձնական տեսակետներից ելնելով։ Հիմնականում նրա ելույթներն են եղել պատճառը, որ մեր շիրակցիները հիսաթափվել են մեր կուսակցությունից։ Այսինքն՝ ինքը չի հասկանում, որ քաղաքական անձ ա, եւ որ իրա ամեն մի քայլը, խոսքը պետք ա կազմակերպված լինի։ Նա ամեն ինչ անձնավորում ա. ես, ես, ես… Մեր կուսակցության մեջ չկան ուրիշ մարդիկ, ովքեր իրենց ես-ով են ապրում։
– Եվ հիմա ի՞նչ քայլեր եք ձեռնարկում ՀՀԿ-ի ներսում հայտնաբերված «ես»-ով քաղաքապետի նկատմամբ։
Կարդացեք նաև
– Այ, ես դա հիմա չեմ կարող ասել։ Բայց իմ կարծիքով, դա պետք է քննարկման թեմա դառնա, եւ մարդիկ պատասխան տան իրենց արածի համար։ Միայն ես եմ կարողացել 800 ձայն ավել հավաքել, իսկ ահա ամբողջ Գյումրին պարտության է մատնվել։ Եթե մեկը չի կարողանում կամ վախենում ա ճշմարտությունը ասելուց, ապա ես նման պրոբլեմ չունեմ ու հիմա էլ ասում եմ, որ այդ ամենի պատասխանատուն Վարդան Ղուկասյանն է եղել։ Ընդամենը ես հարցին անկեղծ եմ մոտենում, ես մարդուն երբեք վատություն չեմ անում, որովհետեւ եթե ես լավություն չեմ անում, դա արդեն վատություն ա։ Դա իմ դեվիզն ա, իմ հորս խոսքն ա, եւ ես տենց ապրող մարդ եմ։ Այնպես որ, մարդ պետք է գիտակցություն ու բանականություն ունենա եւ նոր հայտարարություններ անի։
– «ՉԻ» տեղեկություններով, երեկ ՀՀԿ Կենտրոնական գրասենյակում որոշում է կայացվել, որ Վարդան Ղուկասյանը պետք է հրաժարականի դիմում գրի։ Դուք այդ մասին որեւէ տեղեկություն ունեք, թե՞…
– Եթե նման բան անի, ապա դա իր կողմից տղամարդկություն կլինի։
Զրուցեց Գայանե ԶԱՐԳԱՐՅԱՆԸ
«Չորրորդ իշխանություն»