Ջամայկացի հանրահայտ արագավազորդ Ուսեյն Բոլտը խզել է կապերն ընկերուհու՝ սլովակ դիզայներ Լյուբիցա Սլովակի հետ, որի հետ ընկերություն էր անում արդեն կես տարի:
Պատճառը Լոնդոնի օլիմպիական խաղերն են: Բոլտն իր այդ որոշումը հիմնավորում է նրանով, որ իրեն ավելի շատ ժամանակ է հարկավոր օլիմպիական մեկնարկներին լիարժեք նախապատրաստվելու համար: Արագավազորդը մտադիր է Լոնդոնում իր մասնակցելիք բոլոր մրցատարածություններում աշխարհի նոր ռեկորդներ սահմանել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ