Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գորիսի նախկին քաղաքապետը դիմել է ՍԴ

Մայիս 16,2012 12:15

Սյունիքի թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները պատրաստվում է վիճարկել ՀՀ Սահմանադրական դատարանում:

Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքից պատգամավոր է ընտրվել ՀՀԿ-ի կողմից առաջադրված, Սյունիքի մարզպետի հովանավորությունը վայելող Հայկ Գրիգորյանը:

Սամվել Հարությունյանն այսօր արդեն իր դիմումը ներկայացրել է ՀՀ ՍԴ: Նա փաստեր է ներկայացնում նախընտրական եւ ընտրությունների շրջանում քարոզչության խախտումների, պետական լծակների՝ ՀՀԿ-ի օգտին կիրառման, ՀՀԿ-ի եւ նրա թեկնածու Հայկ Գրիգորյանի օգտին մեկ ձայնի դիմաց բաժանված 20 հազար դրամ ընտրակաշառքի  ու դրանց վերաբերյալ թիվ 37 ԸԸՀ-ի անգործության, անհետացող թանաքների եւ «կառուսելի», ուռճացված ցուցակների

վերաբերյալ:

Նրա հիմնական «խաղաքարտը», սակայն, այն է, որ ընտրական գործընթացն ի սկզբանէ կազմակերպվել է օրենքի խախտումով, մասնավորաբար, իբրեւ պատգամավորության թեկնածու գրանցելով առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանին: Հիշեցնենք, որ վերջինս տեւական ժամանակ աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում եւ հիմնականում բնակվում է Դանիայի թագավորությունում: Մինչդեռ ՀՀ սահմանադրությունը պահանջում է, որ  ընտրություններին իբրեւ թեկնածու մասնակցող ՀՀ քաղաքացիները վերջին հինգ տարիները մշտապես բնակված լինեն Հայաստանում: Այս հարցը Սամվել Հարությունյանը դեռ նախընտրական շրջանում վիճարկեց, սակայն ՀՀ անձնագրային եւ վիզաների վարչությունը երկու անգամ մերժեց Սավել Հարությունյանի դիմումը՝ անվավեր ճանաչելու նույն վարչության Երեւան քաղաքի Նոր-նորքի բաժանմունքի կողմից Թաթուլ Հակոբյանին տրված վերջին հինգ տարիներին ՀՀ-ում մշտապես բնակության մասին տեղեկանքը: Ավելի ուշ, ՀՀ վարչական դատարանն էլ մերժեց Սամվել Հարությունյանի՝ թիվ 37 ԸԸՀ-ի որոշումը՝ Թաթուլ Հակոբյանին պատգամավորության թեկնածու գրանցելու մասին որոշումը, անգամ չանրադառնալով Թաթուլ Հակոբյանին տրամադրված տեղեկանքում առկա տեղեկությունների արժանահավատության հարցին:

Ավելի ուշ Arvot.am-ին տրված հարցազրույցում Սամվել Հարությունյանը կարծիք էր հայտնել, որ Թաթուլ Հակոբյանին «խաղի մեջ» է մտցրել ՀՀ նախագահի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը՝ իրենից «ձայներ խլելու համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031