Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե այդքան «զանգվածային խախտումներ» են եղել, ապա ո՞ւր են, պարոնայք, ձեր արձանագրած կոնկրետ փաստերը»

Մայիս 16,2012 12:07

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն արձանագրում է, որ թեեւ ընտրատեղամասերում ընտրական գործընթացի բուն ընթացքը, այդ թվում` քվեաթերթիկների հաշվարկը, ինչպես նաեւ նախընտրական քարոզչության ընթացքում հեռուստաեթերի օգտագործման համեմատաբար հավասար պայմանների ապահովումը կարելի է գնահատել որպես առաջխաղացում նախորդ ընտրությունների համեմատ, այդուհանդերձ ընտրատեղամասերից դուրս իրականացված զանգվածային ընտրախախտումները մթագնել են ընտրությունների օրինականությունը եւ լեգիտիմությունը»:
Դե ինչ, «Ազատ դեմոկրատների» դեպքում գոնե հասկանալի է ասելիքը, թեպետ կրկին խոցելի է։ Եթե այդքան «զանգվածային խախտումներ» են եղել, ապա ո՞ւր են, պարոնայք, ձեր արձանագրած կոնկրետ փաստերը, ո՞ւր են ձեր բողոքարկումները, դիմում-բողոքները։ Կա ընտրությունների արդյունքները վիճարկելու օրենքով սահմանված կարգ, եւ եթե այդքան «զանգվածային խախտումներ» եք նշում, ապա ինչո՞ւ չեք դիմում Սահմանադրական դատարան։ Ի վերջո, չէ՞ որ քաղաքական ուժեր եք, ինչը ենթադրում է քաղաքական եւ իրավական որոշակի ընթացակարգերի իմացություն ու պահպանում, այլ ոչ թե «խոհանոցային զրույցի» մակարդակի բառանետումներ։
Ոչ պակաս ուշագրավ եւ վիճելի է այն ձեւակերպումը, թե «ընտրությունները չարձանագրեցին քաղաքացու իրական կամքը եւ քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը»։
Այսինքն՝ եթե իրենք 70% ձայն չեն ստացել, ապա վերջ՝ «չի արտահայտում»։ Հին հայկական հիվանդություն։ Իսկ կներեք, ձեր, այսինքն՝ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատների» համախառն ցուցակն արտահայտո՞ւմ էր ձեր իսկ համակիրների իրական կամքը։
Ինչի՞ց է, օրինակ, դժգոհում Րաֆֆի Հովհաննիսյանը։ Որքան հայտնի է, այս կուսակցության խորհրդարանական խմբակցության ամենից ակտիվ ու ներկայանալի գործիչները ԱԺ պատգամավորներ Անահիտ Բախշյանն ու Արմեն Մարտիրոսյանն են, Ստյոպա Սաֆարյանն ու Լարիսա Ալավերդյանը։ Այսինքն՝ նրանցով էր «Ժառանգությունը» ճանաչելի։ Եվ ո՞ւր էին այդ գործիչները «համախառն ցուցակում»։ Այնպիսի դիրքերում, որ ուղղակի իրատեսական չէր, թե այդ ակտիվ գործիչները համամասնական կարգով վերստին պատգամավոր կընտրվեն։
Իսկ մի՞թե այդ իրողությունը չի անդրադարձել «Ժառանգության» համակիրների տրամադրությունների եւ կողմնորոշման վրա։
Իսկ միգուցե նախ դուք ձեր ներքին խնդիրնե՞րը քննեք ու վերլուծեք, եւ հետո՞ միայն ճռճռան ֆրազներ նետեք «համապետական վիհ»-երի ու տագնապների մասին։ Դա գոնե ավելի լրջմիտ վերաբերմունք կլինի, քան «սարեր շուռ տալու» ախորժակ եւ հավակնություններ դրսեւորելը։ Երկնքում սավառնելը գուցե գայթակղիչ է, բայց մեկ-մեկ արժե վայրէջք կատարել եւ տեսնել իրականությունը։

Մ. ՍԱՀԱԿՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031