Քիմ Քարդաշյանը բազմաթիվ տաղանդներ ունի: Նա մեկ մասնակցում է ռեալիթի-շոուներին, մեկ լուսանկարվում տպագիր մամուլի շապիկների համար, մեկ՝ նկարահանվում ֆիլմերում:
Հիմա Ամերիկայի ամենահայտնի գեղեցկուհու բոլոր տաղանդները գնահատում է նրա նոր ընկերը՝ ճանաչված ռեփեր Կանյե Ուեսթը, որին Քարդաշյանը որոշել էր անակնկալ մատուցել՝ հրավիրելուվ «Vogue Italia»հանդեսի համար իր ֆոտոսեսիային: Պարզ է՝ Քիմը ֆոտոխցիկի առջեւ կանգնում էր բաց զգեստներով, որոնք բոլորն էլ դուր են եկել Ուեսթին: Սակայն, երբ ընկերուհին հայտնվել է ցանցե կարճ շորթով եւ զուգագուլպաներով, ռեփերը չի կարողացել զսպել կիրքը եւ հենց տեղում ընկերուհուն նստեցնելով ծնկներին՝ բոլորի աչքի առջեւ սկսել է համբույրներով ողողել նրան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ