Հարթաշենի գյուղի դպրոցի 14-ամյա աղջկան բռնաբարելու մեղադրանքով Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է: Գործի վարույթով զբաղվող քննիչ Մխիթար Տիգրանյանը «Առավոտին» փոխանցեց, որ փորձաքննությունը չի ավարտվել ու որեւէ հստակ եզրահանգում չկա: «Այն տեղեկությունը, որ նախաքննությունն ավարտված է եւ փորձաքննությամբ որեւէ բան է հաստատվել՝ իրականությանը չի համապատասխանում: Գործն իմ վարույթում է եւ այն դեռ ընթացքի մեջ է», – հավելեց քննիչը եւ հերքեց կայքերում տարածված այն տեղեկությունը, թե փորձաքննությամբ հաստատվել է որ գյուղապետը բռնաբարել է անչափահասին:
Հիշեցնենք, որ գյուղապետի դեմ քրեական գործ է հարուցվել` փետրվարին ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու հատկանիշներով:
Հարթաշենի գյուղապետ 50-ամյա Ազատ Ղուկասյանը, որը նաեւ գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն էր, հերքում էր եւ զրպարտություն համարում, որ իր կողմից դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ իրականացվել է սեռական ոտնձգություն:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ