Լրահոս
Օրվա լրահոսը

Շփացած կույսե՞ր, թե՞ խաբված սերեր

Մայիս 16,2012 14:52

Նախօրոք նշեմ, որ խոսքը չի վերաբերում մինչ ամուսնությունը կույս լինելու չլինելու ճիշտ կամ սխալ վերաբերմունքի մասին: Այսօր մենք կխոսենք մի իրողության մասին, որի զոհն են դառնում բազմաթիվ հայ` հատկապես դեռահաս աղջիկներ:Ավելի կոնկրետ այն մասին արդյոք բոլոր կույսերն են բարոյական եւ միթե մինչ ամուսնությունը կուսազրկվածներին կարելի է համարել անբարո:Իհարկե ոչինչ բացարձակ չէ եւ ինչպես ասում են ամենինչ հարաբերական է,այդ իսկ պատճառով մենք կխոսենք դրան տանող հանգամանքների ու պատճառների մասին:Մեր զրույցին կմիանան երիտասարդներ,ովքեր իրենց կարծիքն են արտահայտել թեմայի շուրջ,ինչպես նաեւ կլինի հոգեբան`զրույցը ավելի որոշակիացնելու եւ մասնագիտական ու կարեւոր խորհուրդներ տալու համար: Նշեմ, որ լրագրողական նյութը միտված չէ որեւէ մեկին քննադատելու, այլ պարզապես կարծիքների համադրման արտահայտում է: Ես ինքս ճանաչում եմ մի աղջկա, ով կուսազրկվել է միայն այն պատճառով, որ դեռահաս տարիքում կուրորեն սիրել ու տրվել է ընկերոջը՝ վստահ լինելով իրենց համատեղ ապագայի վրա: Սակայն հետագայում ոչ լուրջ պատճառով լքվել ու մնացել է միայնակ: Հարցին թե արդյոք նման ճակատագիր ունեցող մարդկանց եւս կարելի է դասել անբարոների շարքին, 24-ամյա Արմենը պատասխանում է. «Եթե աղջիկը դեռահաս է, նկատի ունեմ՝ մինչեւ 16-17 տարեկան, այդ դեպքում կարծում եմ, որ միանշանակ մեղավոր է տղան, քանի որ քիչ հավանական է, որ այդ տարիքում աղջկա խելքը հեռուն մտածի»: 20-ամյա Արթուրը ոչ թե կարծում, այլ համոզված է. «Էն տղաները, ովքեր որ էտ ձեւով խաբում են աղջկան, նրանք ուղղակի տղա կոչվելու իրավունքք չունեն, բայց եթե աղջիկը արդեն չափահաս է ու գիտակցում է, թե ինչ է անում, տվյալ դեպքում իրավունք չունենք մեղադրելու որեւէ մեկին: Իհարկե կան նաեւ էնպիսիք, ովքեր թքած ունեն կուսության վրա,անում են էն, ինչ ուզում են, վերջում էլ տանում մի քանի հազար տալիս են բժշկին ու վերականգնում իրենց «վեհ բարոյականությունը»: 20-ամյա Սուրենն էլ վստահ է, որ կան շատ կույսեր ովքեր հավասարը չունեն իրենց լկտիության մակարդակով, ու շատ են նաեւ այնպիսիք, ովքեր հանգամանքների բերումով սխալ կարծիք են ձեւավորել իրենց շրջապատում` կորցնելով կուսությունը, քանի որ քիչ չեն նրանք, որոնք լինելով կուսազուրկ, հազար անգամ ավելի բարոյական են «քողարկված կույսերից»: Հետաքրքիր էր նաեւ թե ինչ կարծիք ունեն աղջիկները թեմայի շուրջ:  17-ամյա Լիլիթի համար շատ տհաճ է, երբ աղջիկը թեկուզ եւ ոչ չափահաս ու բավական հասունանացած, հավատում ու տրվում է, քանի որ ամենեւին էլ պարտադիր չէ քնել սիրածդ տղայի հետ, համոզելու համար, որ սիրում ես նրան: «Անձամբ ես,-ասում է նա,-երբեք մինչեւ ամուսնության գիշերը չեմ անի նման բան ընկերոջս հետ»: Իսկ Հերմինեն խորհուրդ տվեց, երբեք չտրվել խենթ զգացմունքներին, մշտապես շատ խորը մտածել նման ճակատագրական քայլի դիմելուց առաջ, քանի որ կարող ես մի «գեղեցիկ» օր արթնանալ ու դառնալ ուրիշների բանբասանքի առարկան: 23-ամյա Աննան համարում է, որ եթե տվյալ զույգը վստահ է իրենց սիրո եւ հավատարմության վրա, ապա դա նրանց իրավունքն է վարվել այնպես, ինչպես որ իրենք են ճիշտ համարում:  Հոգեբան Մարիամ  խոսքով այն փաստը, որ աղջիկը օրիորդ չէ, հայ էթնոսում բավականին մեծ նշանակություն ունի, այն կարող է միայն մեկ դեպքում դառնալ բարդույթ, երբ նրան չեն հասկանա և կմեղադրեն սեփական արարքի մեջ: Իսկ թե հատկապես ինչը կարող է դրդել դեռահաս աղջկան գնալ այդ քայլին, տիկին Մեհրաբյանն ասում է. «Յուրաքանչյուր անձ ունի սեփական ազատ ընտրության հնարավորություն, այդ թվում և հայ աղջիկները: Իսկ ի՞նչը կարող է նրանց ստիպել նախապես սեռական կապ ունենալ սեփական ընկերոջ հետ. հրապուրանքին և գայթակղությանը չդիմանալը, հավատը սեփական ընկերոջ սիրո հանդեպ եւ այլն, կան աղջիկներ այսօր,  ովքեր բացարձակ ուշադրություն չեն դարձնում այդ փաստի վրա, մինչդեռ կան աղջիկներ, ովքեր կարող են խեղել սեփական կյանքը ամենափոքր սխալի դեպքում, քանզի դեպքերն անհատական են և նրանց տրվող գնահատականները՝ ևս»: Արժե նաեւ հիշել, որ գոյություն ունի «տելեգոնիա», ինչը նշանակում է, որ կնոջ կյանքում առաջին տղամարդը, որը խախտում է կուսաթաղանթի ամբողջականությունը, դառնում է նրա հաջորդ բոլոր երեխաների իսկական հայրը: Այսինքն` առաջին տղամարդը իր գենետիկ նյութի միջոցով կնոջ օրգանիզմում կատարում է որոշ էներգետիկ-կառուցվածքային փոփոխություններ: Վերջում կուզենայի մեջբերել Օսկար Ուայլդի խոսքերը`«Տղամարդը միշտ ցանկանում է լինել կնոջ առաջին սերը,իսկ կինը երազում է լինել տղամարդու վերջին սիրավեպը»:

 

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031