Լրահոս
Օրվա լրահոսը

Բա ի՞նչ էիք սպասում. Սամվել Ալեքսանյանը գները թանկացրեց

Մայիս 16,2012 11:50

Մամուլի տեղեկությունների համաձայն, նորընտիր պատգամավորներն արդեն սկսել են ետ բերել ընտրությունների ժամանակ ծախսած գումարները: Մասնավորապես, Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի»-ներում թանկացել են հատկապես այն ապրանքները, որը նա անձամբ է ներկրում:

«ՉԻ»- Այսպիսի մի անեկդոտ կա. երիտասարդ աղջկան հրավիրում են Թուրքիա՝ որպես դայակ աշխատելու, ու մի շաբաթ անց սա նամակ է գրում ընկերուհուն. «Լսի՛, էս ապուշները փոխանակ տեղ հասնելուս պես անձնագիրս խլեն եւ ինձ ուղարկեն հասարակաց տուն՝ իսկականից  աշխատանքի տեղավորեցին որպես դայակ, հիմա ի՞նչ անեմ»: Սամվել Ալեքսանյանը, ի տարբերություն «էն ապուշների», չի հիասթափեցրել իր  ընտրողներին. արել է այն, ինչ պիտի աներ, եւ ինչի մասին բոլորը գիտեին: Եվ եթե որեւէ մեկը նրանից այլ բան էր սպասում, դա արդեն այդ մարդու պրոբլեմն է: Ինչ է, նա ընտրողներին խոստացել էր, որ չի՞  թանկացնելու իր ներկրած  ապրանքները , կամ գուցե  Հայաստանի տարածաշրջանային  ինտեգրացիայի ծրագրե՞ր էր ներկայացրել: Իհարկե ոչ: Մարդը գործարար է, գումար է ներդրել՝ պիտի «հետ բերի», այնպես որ՝  ամեն ինչ ճիշտ է: Հայաստանի չափանիշներով:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031