Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «ՀՀԿ-ին կոալիցիան անհրաժեշտ է նաեւ դրսի համար»

Մայիս 16,2012 11:49

Հատված Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հարցազրույցից:

– Կոալիցիա կձեւավորվի՞, թե՞ ոչ:

– Ճիշտ է, ձեւական տեսակետից Հանրապետականին կոալիցիա պետք չէ։

Բայց ընդամենը ձեւական տեսակետից։ Իրականությունը բոլորովին այլ խնդիրներ է առաջ քաշում։ Ես կարծում եմ, որ ամենահավանական կոալիցիան ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կոալիցիան է։ Նախ դա շատ է անհրաժեշտ Հանրապետական կուսակցությանը։ Քանզի ակնհայտ է, որ այս ընտրությունների ժամանակ խմորումներն ընթացան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ։ Միավորվելով՝ իշխանությունը երկրի ներսում ձեռք կբերի առավել մեծ լեգիտիմություն։ ՀՀԿ-ին կոալիցիան անհրաժեշտ է նաեւ դրսի համար. աշխարհը չի սիրում, երբ ձեւավորվում է միակուսակցական կառավարություն եւ համակարգ:

Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանին», չնայած կուսակցության մեջ կան տեսակետներ, թե նպատակահարմար չէ կոալիցիա կազմել, այնուամենայնիվ, այս կուսակցության համար եւս կոալիցիայի մեջ մտնելը շահեկան է։ Որովհետեւ ԲՀԿ-ն չի ընկալվում որպես կոշտ ընդդիմադիր քաղաքական ուժ։ Նրա հետ ծրագրերի իրականացման խնդիր են կապում։ Այսինքն՝ մարդիկ ուզում են, որ այն դառնա կառավարություն կամ կառավարության մի մասը, որպեսզի պետական ինստիտուտների միջոցով իրականացնի իր ծրագրերը։

Այնպես որ, քաղաքական այս ուժերի դաշինքը տրամաբանական է եւ շահեկան՝ երկուստեք։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

«Հայացք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031