Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. «Ով որ ընտրություններին պարտվում է, այդ ընտրություններն իր համար երբեք արդար չեն»

Մայիս 16,2012 11:42

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով մայիսի 6-ին կայացած Ազգային Ժողովի ընտրությունների մասին, հայտարարեց, որ դրանք պատշաճ մակարդակով են անցել: «Դա է իմ գնահատականը, ցանկացած ժամանակ կարող են լինել բացթողումներ, բայց դա յուրաքանչյուր երկրում էլ կարող է լինել, սակայն ընդհանուր առմամբ ընտրությունները բարձր որակի էին, իսկ ինչ վերաբերում է արդարությանը, ապա մի խոսք կա՝ ով որ ընտրություններին պարտվում է, այդ ընտրություններն իր համար երբեք արդար չեն»,- նշեց Հարությունյանը։

Իսկ ինչո՞ւ են բոլոր կուսակցությունները, բացի ՀՀԿ-ից, դժգոհ։ Հարցին՝ նույնիսկ բացթողումնե՞ր չեն եղել այդ «բարձր որակի» ընտրություններում, Հարությունյանը պատասխանեց. «Մանր-մունր բաներ են»:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031