Նախորդ օրվանից ներկրվող սիգարետների մատակարարները բարձրացրել են խանութներին առաքվող մի շարք ծխախոտների գները: Երեկվանից այդ թանկացումները դրսեւորվեցին նաեւ մանրածախ առեւտրում: Օրինակ, «Չեսթերֆիլդ» ծխախոտի մեծածախ գինը 385 դրամից բարձրացել է միանգամից մինչեւ 425 դրամի, «Պառլամենտինը»՝ 660-ից 680-ի, «Մարլբորոյի» տեսակներից մեկը թանկացել է տասը դրամով, «Ռեդ ընդ ուայթ»-ը 240 դրամից դարձել է 250 դրամ:
Նշենք, որ ծխախոտի մեկ-երկու տեսակներ էժանացել են չնչին չափով։ Օրինակ, «ԷլԷմ»-ի մեծածախ գինը նվազել է հինգ դրամով, սովորական «Մարլբորոյի» գինը 540-ից նվազել է 530-ի։
Վերջին շրջանում ներկրվող ծխախոտի հարկման ոլորտում օրենսդրական որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Պարզապես ընտրություններն են ավարտվել, եւ այն՝ ինչը օրենսդրական նախկին փոփոխությունների հետեւանքով պետք է թանկանար, թանկացել է հիմա։
«Հայկական ժամանակ»