Հատված Հանրապետական կուսակցության անդամ, երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ հարցազրույցից:
– Այժմ արդիական թեմա է դարձել կոալիցիա կազմելու հարցը, ըստ Ձեզ՝ ճի՞շտ է, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը կրկին կոալիցիա կազմեն։
– Առհասարակ պետք է տարբեր գաղափարների մարդիկ անպայման մի տեղում լինեն։ Ես ուրախացա, որ ՀԱԿ-ը անցավ, այն առումով, որ այնտեղ գտնվելով՝ գուցե շատ ավելի ճիշտ կլինի դիալոգը ստեղծել, եւ չլինի այն լարվածությունը, որը կա։ Այսինքն՝ հայը հային ատում է այնպես, ինչպես հայը թուրքին, դա ինձ համար շատ անընդունելի է։ Իհարկե, կոալիցիան պետք է լինի, այն առումով, որ պիտի ծրագրերը միացնեն եւ հայի համար ի կատար ածեն այդ ծրագրերը։ Կարծում եմ, որ պետք է լինի կոալիցիա, բայց ուզում եմ, որ այդ կոալիցիան լինի անդավաճան, որ իրար հետ ծառայեն նույն գաղափարին, իրար միս չուտոցի եմ ուզում լինի, հասկանո՞ւմ եք։ Ձեւական բնույթները չեմ սիրում, սա երկիր է, լաբորատորիա չէ, որ փորձարկեն մարդկանց։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
«Ժողովուրդ»