Այսօր, մայիսի 6-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու օրն է: Դիմումները ՍԴ-ին կարող են հանձնվել մինչեւ ժամը 18.00-ն։
Ենթադրվում է, որ մեծամասնական ընտրակարգով Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող թեկնածուներից այսօր ՍԴ դիմումներ կներկայացնեն Նիկոլ Փաշինյանը՝ թիվ 7 ընտրատարածք, Արշակ Բանուչյանը՝ թիվ 11 ԸՏ, Գագիկ Ներսիսյանը՝ 17 ԸՏ եւ Դավիթ Մաթեւոսյանը՝ թիվ 38 ԸՏ։
«Հայկական ժամանակ»