Պորտուգալիայի ամենաուժեղ ֆուտբոլային ակումբներից մեկի` «Բենֆիկայի», երկրպագուներն այսուհետեւ կարող են հանգիստ սրտով մեռնել:
Ակումբը համագործակցության պայմանագիր է ստորագրել երկրում հուղարկավորության ծիսակատարություն իրականացնող խոշորագույն կազմակերպության` «Servilusa»-ի հետ, եւ իր երկրպագուներին խոստանում է անդրշիրիմյան կյանք ճանապարհել 12,5% զեղջ գնով: Բացի սա, ակումբի նվիրյալները նաեւ մի ամբողջ շարք «առավելություններ» կունենան սովորական մահկանացուների հետ համեմատած: Մասնավորապես, ակումբի գրքույկ ունեցողի դագաղում կդրվի «Բենֆիկայի» էմբլեմը, կամ` դրոշը: Իսկ թաղման արարողության ժամանակ կհնչեցվի ակումբի հիմնը:
«Թաղումը կյանքի բաղադրիչներից մեկն է եւ զեղչը կարող է բավականին թեթեւացնել հանգուցյալի ընտանիքի հոգսը, մանավանդ, ճգնաժամի այս պայմաններում», – հայտարարել է «servilusa»-ի գլխավոր տնօրենի օգնական Պաոլո Կարրեյրան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ