Լարիսա Ալավերդյանի ինքնաբացարկի դիմումը փոքր-ինչ տարօրինակ է։ Նա զբաղեցնում է «Ժառանգության» համամասնական ցուցակի 41-րդ տեղը, որն այսպես թե այնպես անցողիկ չէ: Մեկնաբանելով իր այս քայլը՝ մեր թղթակցի հետ զրույցում Լարիսա Ալավերդյանը երեկ հայտարարել է. «Ես հայտնել եմ իմ ընդհանուր անհամաձայնությունը այն սկզբունքի հետ, որով ձեւավորվել է ցուցակը, եւ «Ժառանգությունը» գնացել է ընտրության։ Ես ասել եմ, որ կմնամ թիմի հետ մինչեւ մայիսի 6-ը՝ մինչեւ ընտրությունների ավարտը։ Քանի որ օրենքը ասում է, որ հենց երեկվանից մենք իրավունք ունեինք, այսպես ասած, կողմնորոշվել, ես կողմնորոշվել եմ։ Ինչպես գիտեք, ես գնում եմ այլ աշխատանքի եւ ցուցակում իմ մնալը կարծես թե ինձ համար գոնե ընդունելի չէ»։
Լարիսա Ալավերդյանն, ի դեպ, ղեկավարելու է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մարդու իրավունքների պաշտպանության նորաստեղծ ամբիոնը։
Իսկ ինչ վերաբերում է ցուցակում 41-րդ տեղը լինելու պարագայում ԿԸՀ ինքնաբացարկի դիմում ներկայացնելուն, ապա Լարիսա Ալավերդյանի ակնարկը բավականին թափանցիկ էր. նա լքում է թիմը, եւ դիմումը հենց դա է խորհրդանշում։ «Անցնելու խնդիրը չէ. ինչպես ասացի՝ թիմի մեջ մնալու խնդիրն է։ Այսինքն՝ այդ որոշումս այսօրվա որոշում չէ»,- մեր թղթակցին ասել է նա:
«Հայկական ժամանակ»
Կարդացեք նաև