Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մկրտչյան. «Հայաստանում, ցավոք սրտի, ընդդիմություն գոյություն չունի»

Մայիս 16,2012 10:40

«Ես գիտեի, որ ընտրություններն այսպես են լինելու, գիտեի, որ սա անբարոյական, կործանված երկիր է եւ այդ նույն ճանապարհով էլ գնում է»,- ԱԺ ընտրությունների վերաբերյալ մեզ հետ զրույցում ասում է գրող, թարգմանիչ Սամվել Մկրտչյանն ու հավելում, որ չի էլ գնացել ընտրության. «Ես կողմնակից էի, որ էն գլխից բոյկոտեին ընտրությունները»։ Այդ դեպքում ի՞նչ տարբերակ լիներ։ «Չգիտեմ, բայց կարծում եմ՝ պետք էր շատ շուտ քաղաքացիական անհնազանդություն հայտարարել, եւ կտեսնեինք, թե ժողովուրդն ինչքան է պատրաստ դրան, իսկ եթե ժողովուրդը պատրաստ չէ դրան, ուրեմն արժանի է հենց այս իշխանություններին, ովքեր ստեղծված են իրենց կեղեքելու եւ թալանելու համար։ Ժողովուրդն ուզում է թալանվել՝ թող թալանվի, վերեւներում անկուշտ են, այդ մարդիկ չեն կշտանում, հիմա տեսնենք, թե այդ թալանվողներն ինչքան թալանվելու տեղ ունեն։ Անձամբ ես ոչ մի հույս չունեմ եւ ոչ մի հույս չեմ կապում այս երկրի հետ»։

Ինչ վերաբերում է միջազգային եւ տեղական դիտորդների՝ ընտրությունները մեկ քայլ առաջ որակելուն, ապա. «Ես շատ լավ գիտեմ, թե միջազգային դիտորդները Հայաստանի տիպի երկրներ ինչի են գալիս, սովորական ձեւով կաշառվում են, դրանք սովորական տականք են, ովքեր գալիս, իրենց կաշառքը վերցնում են ու ասում են՝ ընտրությունները շատ լավ էին։ Բայց մենք դրանցով չպետք է խաբվենք, նրանք նույն իշխանություններն են»։

Այն, որ ընտրության օրը մարդկանց ձայների առքուվաճառքն ահավոր մեծ չափերի ու գների հասավ, ըստ Սամվել Մկրտչյանի, ուղղակի փաստ է. «Այս ամբողջ ընտրությունների ընթացքում ինձ համար միակ պայծառ կետն այն էր, որ մի մարդ 10 հազարանոցը դրել էր ծրարի մեջ ու գրել էր՝ բգներիդ կանգնի։ Սա միակ պայծառ, մարդկային քայլն էր, մնացածը, ինչ եղել է, բացարձակապես մարդկայնության հետ կապ չունի, այլ՝ անասնականության հետ։ Իսկ այս իրավիճակը հասկանալու համար բոլորին խորհուրդ կտամ նստել ու կարդալ Չորջ Օրվելի «Անասունների ագարակը»։ Հայաստանը սովորական անասունների ագարակ է դարձել»։

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, նրա կողմից ընտրությունների արդյունքը վիճարկելուն, ապա Մկոտչյաևը նշեց, որ չի ուզում ՀԱԿ-ի քայլերը մեկնաբանել, որովհետեւ դա իրեն առանձնապես չի էլ հետաքրքրում. «Հայաստանում, ցավոք սրտի, ընդդիմություն գոյություն չունի»:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031