Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյան. «Հայաստանը նայում է Եվրոպային»

Մայիս 16,2012 10:22

Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ոչ մի հակասություն չի տեսնում նրանում, որ Հայաստանը, նախկին ԽՍՀՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացներին զուգահեռ բանակցություններ է վարում Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վարչապետը գրում է այդ մասին այսօր «Վեդոմոստի» թերթում հրապարակված «Հայաստանը նայում է Եվրոպային» իր հոդվածում:

Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանը միշտ եղել է ԱՊՀ եւ «ԵվրԱզԷս»-ի շրջանակում տնտեսական կապերի խորացման կողմնակից:

«Միեւնույն ժամանակ Մաքսային Միությանն անդամակցելը բովանդակային չէ, քանի որ Հայաստանը ընդհանուր սահման չունի ոչ Ռուսաստանի, ոչ Ղազախստանի, ոչ էլ Բելառուսի հետ: Սակայն այս միավորման հարթակի վրա հնարավոր են այլ փոխշահավետ համագործակցության տարբերակներ: Անհրաժեշտ են ինտեգրման խթաններ. կա այսպես կոչված «հեռավոր տարածքների» փորձը, երբ վերջիններս համագործակցում են միության շրջանակներում ավելի մեղմ պայմաններով ու ստանում են որոշակի արտոնություններ: Մենք առաջարկել ենք մշակել Մաքսային Միության եւ Հայաստանի համագործակցության որոշակի ձեւաչափ: Հարցը հիմա ակտիվ քննարկման փուլում է», – գրում է ՀՀ վարչապետը:

Նա հիշեցրել է, որ վերջերս սկսվել են Հայաստանի եւ Եվրամիության միջեւ բանակցությունները՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագրի շուրջ:

«Մոտակա 2-3 տարիներին մեզ սպասվում է լարված եւ մանրակրկիտ աշխատանք՝ եվրոպական ստանդարտների ներդրման ուղղությամբ: Այս ստանդարտներին համապատասխանելու համար անհրաժեշտ են տեխնիկական եւ տեխնոլոգիական գործընթացների, ներքին հսկողության համակարգերի խորը փոփոխություններ: Եվ ինչն ամենակարեւորն է՝ արտադրական ցիկլի մասնակիցների վարքագծի փոփոխությունը: Տնտեսությունը պետք է լուրջ որակական փոփոխությունների ենթարկվի: Մենք պետք է եվրոպական չափանիշներին համապատասխանեցնենք մեր օրենսդրական դաշտը եւ արտադրություններում անվտանգության վերահսկողության համակարգերը: Դա շատ ծավալուն եւ ծախսատար գործընթաց է, բայց այն առաջին հերթին մեզ է անհրաժեշտ: ԵՄ հետ ազատ առեւտրի համաձայնագիրը Հայաստանի համար էական առաջընթաց կապահովի. զգալիորեն կավելանան արտահանումն ու ներմուծումը, կկրճատվի արտաքին առեւտրի դեֆիցիտը: Հատկանշական է, որ ԵՄ հետ ազատ առեւտրի համաձայնագիր կնքելու մտադրություններ ունեն նաեւ Ուկրաինան եւ Մոլդովան», – ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031