Վրաստանը ֆուտբոլի 2020 թվականի Եվրոպայի առաջնությունն ընդունելու հայտ է ներկայացրել ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոյի անունով: Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զվիադ Սիչինավան:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին եվրոպական ֆուտբոլի գլխավոր մրցաշարը համատեղ հյուրընկալել մտադիր էին Վրաստանն ու Ադրբեջանը: Սակայն վերջինն ավելի ուշ՝ ապրիլին, որոշեց նույն թվականի ամառային օլիմպիական խաղերն իր մոտ անցկացնելու հայտ ներկայացնել ՄՕԿ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ