Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին ֆուտբոլային անակնկալներ Orange-ում

Մայիս 15,2012 23:41

Orange-ի կանխավճարային բաժանորդներից մեկը կմեկնի ՈւԵՖԱ ԵՎՐՈ 2012TMի եզրափակիչ խաղին, իսկ ինտերնետին բաժանորդագրվողները կստանան կրկնակի ծավալ

Այսօր Orange-ը ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2012TM-ի գործընկերության շրջանակներում ներկայացրեց երկու նոր առաջարկ իր ձայնային և ինտերնետ ծառայությունների բաժանորդների համար: Այսօրվանից մինչև մայիսի 30-ը, Orange-ի կանխավճարային ձայնային ծառայությունների այն բոլոր բաժանորդները, ովքեր կլիցքավորեն հաշիվը 500 և ավելի դրամով, և որոնց լիցքավորումը կլինի հերթական 50,000-րդը, կստանան Sony Ericsson Live with Walkman սմարթֆոն, իսկ այդ երջանիկներից նա, ում լիցքավորած գումարն այդ ժամանակահատվածի համար կլինի ամենամեծը, կստանա բոլոր ֆուտբոլասերների ամենացանկալի նվերը. Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղի ուղեգիր երկու հոգու համար:

Ֆուտբոլային տոնից կօգտվեն նաև ինտերնետի բաժանորդները: Բոլոր նրանք, ովքեր մինչև Եվրոպայի առաջնության ավարտը` հուլիսի 1-ը, մեկ տարով կբաժանորդագրվեն Ինտերնետ Հիմա 9000, 11000, 20000 կամ MyFi 10000, 12000, 21000 սակագնային պլաններից որևէ մեկին կամ մեկ տարով կերկարացնեն իրենց առկա բաժանորդային պայմանագիրը, հաջորդ 12 ամիսների ընթացքում կստանան գերարագ ինտերնետի կրկնակի ծավալ:

«Եվրոպայի առաջնությանը մնացել են հաշված օրեր: Մենք գիտենք, որ այն լինելու է տարվա ֆուտբոլային իրադարձությունը, և հատուկ այս առաջնության համար մեկնարկող այս բազմաթիվ առաջարկների, մրցույթների միջոցով մենք աջակցում ենք բոլոր ֆուտբոլասերների սպորտային խանդավառությանը: Մենք հավատում ենք, որ բազմաթիվ գրավիչ մրցույթների, առաջարկների և ծառայությունների միջոցով կկարողանանք մեր բաժանորդների և հայ ֆուտբոլասերների համար իսկական տոն դարձնել այս իսկապես մեծ ֆուտբոլային իրադարձությունը , ինչպես ողջ Եվրոպայում,» ասաց  Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

 «Արդեն կարծես սովորական է թվում, երբ Orange-ն իրականություն է դարձնում շատերի երազանքը: Այսօր այդ շարքին ավելանում է մի նոր անակնկալ. Orange-ի կանխավճարային   ծառայության յուրաքանչյուր բաժանորդ կարող է հայտնվել ԵՎՐՈ 2012-ի եզրափակիչ խաղին` ընդամենը լիցքավորելով հաշիվը առաջիկա 2 շաբաթների ընթացքում: Իսկ ինտերնետի բաժանորդներին թերևս այս ընթացքում շատ թրաֆիկ պետք կլինի` խաղերին առցանց հետևելու համար », ասաց Orange Արմենիայի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

 Orange-ը հպարտ է EURO 2012™-ը հովանավորելու համար: EURO 2012™-ի շրջանակներում Orange Լեհաստանը հանդիսանում է EURO 2012™-ի բացառիկ տեխնոլոգիական գործընկերը Լեհաստանում: Orange-ը ՈՒԵՖԱ-ի հետ համատեղ ներկայացնում է բջջային հեռախոսների համար նախատեսված և հատուկ այս առաջնության համար մշակված պաշտոնական ծրագրային հավելվածը: Սա Orange-ի կողմից երբևիցե հովանավորված առաջին համաեվրոպական սպորտային իրադարձությունն է: Այս սպորտային նախաձեռնության բոլոր առավելություններից կօգտվեն Orange-ի բաժանորդները Հայաստանում, ինչպես Իսպանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Սլովակիայում, Ռումինիայում, Ավստրիայում, Լյուքսեմբուրգում, Մոլդովայում և Շվեյցարիայում:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031