«Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակի 9-րդ եւ 10-րդ հորիզոնականները զբաղեցնող Նելսոն Զուլոյանին եւ Դավիթ Կարապետյանին առաջարկել են զբաղեցնել համապատասխանաբար առողջապահության եւ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարարների պաշտոնները:
Դավիթ Կարապետյանը եւ Նելսոն Զուլյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին գործադիրում աշխատելու մասին լուրը: Չցանկանալով բացել փակագծերը` երկուսն էլ նշեցին, որ պարզապես ցանկանում են իրենց քաղաքական կարիերան սկսել ԱԺ-ից: