Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյանի բլոգից. «Ընտրական թրաֆիքինգ»

Մայիս 15,2012 20:55

Մայիսի 6-ի ընտրություններից հետ իմ մոտ այլ իմաստ ստացավ “մարդկանց առեւտուր /trafficking/ հասկացությունը եւ հայեցակարգը: 20-րդ ու 21-րդ դարերի միջազգային հանրությունը ներմուծեց այս տերմինը, որպեսզի խուսափի ստրկություն բառը գործածելուց, թեպետ այն ինչ նկարագրվում է իբրեւ թարֆիքինգ, միանգամայն ստրկություն է: Ու պատահական չէ, որ վերջերս գոնե ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի համարձակությունը հերիքեց` խոսել ժամանակակից ստրկության մասին: Այն ինչ պատմում են Ռուսաստանում կամ անգամ Եվրոպայում ապօրինի հայտնված մեր միգրանտ հայրենակիցներն ու բարեկամները, ոչ միայն մղձավանջ է, այլեւ նորօրյա ստրկության տխուր պատմություն, երբ մեր տխրահռչակ հայրենակիցներից մինչեւ օտարներ օգտագործում-շահագործում են նրանց աշխատուժը` չվճարվելով դրա դիմաց, հաճախ էլ բռնությունների ենթարկելով եւ այլն:

Բայց համաձայնեք, որ մարդկանց առեւտուրը միայն մարդու աշխատուժը, մարմինը շահագործելը, մարդուն իբրեւ ապրանք գնելն ու դիտարկելը չէ, նրա կյանքի հետ տարբեր խաղեր խաղալը չէ: Մարդկային առեւտուր եմ համարում մարդու կյանքի ու արժանապատվության հետ կապված ցանկացած իրավունքի գնումը եւ շահագործումը: Իսկ դրանց մեջ մտնում է նաեւ նրանց խիղճը, ընտրելու ազատությունը գնելը: Հետեւաբար, Հայաստանի ընտրությունները գնալով վեր են ածվում մարդկանց զանգվածային առեւտրի` ԸՆՏՐԱԿԱՆ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ, քանի որ հասարակության մի զգալի հատված իր կամքով կամ պարտադրված ներգրավված է այդ հրեշավոր հանցագործության մեջ:
Եւ հասարակությունը այս ամենում մեղավորներից վերջինն է: Իրական պատասխանատուն բոլոր այն քաղաքական ուժերն են` կոալիցիոն երեք ուժերը հավասարապես, ովքեր կազմակերպված տեսք են տվել ընտրական թարֆիքինգին, ովքեր մեղքը գցում են “հանրային պահանջարկի վրա”, սակայն իրականում իրենք են թե առաջարկ, թե պահանջարկ ձեւավորողը:
Այսքանից հետո Հայաստանի իշխանությունները դեռ զարմանում են, թե ինչու Հայաստանը դուրս չի գալիս թրաֆիքինգի երկրների ցանկից: Պետք է հիշեցնեմ, որ ոչ միայն ոչինչ չի արվում, որ մեր երկիրը այդ ցուցակից դուրս գա, այլ ճիշտ հակառակը` ամեն ինչ արվում է, որ այդ խմբի մեջ Հայաստանը ավելի խորը թաղվի:
Այսքանից հետո մի զարմացեքնաեւ, որ ամեն մի կազմակերպություն` կրոնական, ոչ կրոնական, սեռական ու այլ, իրենց կարող են իրենց իրավունք վերապահել մասնակից դառնալ մարդու կյանքի ու արժանապատվության անքակտելի մասը կազմող այլ իրավունքների արռքուվաճառքից` մեկը խիղճ է գնում, մյուսը` մարմին, մեկ ուրիշը` հոգի: Այս ամենի թիվ 1 պատասխանատուն իշխանություններն են: Նրանք են Ընտրական թարֆիքինգ կոչվող կազմակերպված հանցագործության հեղինակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031