Մայիսի 15-ին Հայ ազգային Կոնգրեսի Կենտրոնական Գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների կապակցությամբ Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցի նախապատրաստման հարցը: Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է ընտրությունների ժամանակ Կոնգրեսի կողմից արձանագրված ընտրակեղծիքների պատկերը, ուռճացված ընտրացուցակների հարցը, ընտրություններին քաղաքացիների մասնակցության պաշտոնապես հրապարակված թվի անհամապատասխանությունը Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշների հետ, քվեարկության օրը կատարված պետականորեն կազմակերպված ընտրակաշառքի բաժանումն ու ընտրողների համատարած ահաբեկումը, ինչպես նաեւ զանգվածային բազմակի քվեարկությունը, ինչի հետեւանքով ընտրությունների արդյունքներն ամբողջությամբ կեղծվել են:
Քննարկվել են նաեւ ընտրությունների օրինականության վերահսկման միասնական շտաբի աշխատանքի արդունքները, ինչպես նաեւ Սահմանադրական Դատարանում ԱԺ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու հայցի հետ կապված հարցեր:
ՀԱԿ մամուլի հաղորդագրություն
Կարդացեք նաև