Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք պատգամավորները Հայաստանի իշխանություններին կոչ են արել տարածաշրջանային անվտանգությունից ելնելով փակել Մեծամորի ԱԷԿ-ը

Մայիս 15,2012 18:32

Թուրք պատգամավորների խումբը Թուրքիայի խորհրդարանի խոսնակին է ներկայացրել ռիսկերի ուսումնասիրության հետ կապված հանձնաժողով ստեղծելու մասին մի համատեղ առաջարկ, թե ինչպիսի վտանգ է Թուրքիայի համար իրենից ներկայացնում է  Հայաստանի ատոմակայանը: Այս մասին է գրում թուրքական  «Զաման» թերթը:

Առաջարկում նշվում է. «Կայանը գտնվում է Թուրքիայի սահմանից 16 կմ հեռավորության վրա, սեյսմիկ գոտում: 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո, երբ զոհվեց 25 հազ.մարդ, կայանը շատ էր վնասվել և հաջորդ 3 ամիսներին ռադիացիայի արտահոսք էր տեղի ունենում: Հայաստանի իշխանությունները փակեցին կայանը, բայց հետագայում այն նորից վերաբացվեց»:

Ըստ «Արմինֆո»-ի՝ թուրք պատգամավորների առաջարկում Հայաստանի իշխանություններին կոչ է արվում փակել Հայկական ԱԷԿ-ը, «տարածաշրջանային անվտանգության նկատառումներից ելնելով», հավելելով, որ Թուրքիայի խորհրդարանը երկրի արևելյան նահանգների պոտենցիալ ռիսկերը գնահատելու, ինչպես նաև «1988 թվականի երկրաշարժի բացասական ազդեցությունն ընդհանուր տարածաշրջանում ուսումնասիրելու» նպատակով պետք է ստեղծի համապատասխան կառույց, ասվում է առաջարկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031