Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն ավելացնում է բարեփոխումների ճանապարհին գտնվող հարավային և արևելյան հարևան երկրների օժանդակությունը

Մայիս 15,2012 18:01

2011թ.ի մայիսին հարավային հարևանների շրջանում ընթացող ողբերգական փոփոխությունների կիզակետում ԵՄ-ն ավարտեց Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայումը: Ըստ «ավելին ավելիի համար» քաղաքականության ավելի լայն ԵՄ օժանդակություն կտրամադրվի բարեփոխումներ ստանձնած ԵՄ հարավային և արևելյան հարևան երկրներին:

Այսօր ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ/հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնն ու Ընդլայնման և հարևանության քաղաքականության ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ներկայացրեցին ԵՀՔ փաթեթը, որը գնահատում է նոր մոտեցման արդյունքները առաջին տարվա ընթացքում: Այն նաև առաջարկում է ճանապարհային քարտեզ Արևելյան Գործընկերության իրականացմանը լրացուցիչ  մղում հաղորդելու համար:

Վերջին տասներկու ամիսների ընթացքում ԵՄ-ն վճռականորեն արձագանքել է իր հարևանության տարածքի սրընթաց փոփոխվող իրադրությանը: Համատեղ հաղորդակցությունը գնահատում է նոր քաղաքականության արդյունքները:

  • ԵՄ-ն վերանայեց իր օժանդակության ծրագրերը և  1 միլիարդ եվրո ավելացրեց 2011-2013 թվականների համար՝ նորարարական ծրագրերի միջոցով՝ SPRING հարավային հարևան երկրների և EaPIC արևելյան հարևան երկրների համար: Այն բարձրացրեց Եվրոպական ներդրումային բանկի վարկավորման թույլատրելի սանդղակը մինչև 1.15 միլիարդ եվրո և բարեհաջող առաջարկեց տարածել Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի մանդատը ԵՄ հարավային հարևանների նկատմամբ:
  • Բարեփոխումների խրախուսման <ավելին ավելիի համար> տրամաբանությամբ` ԵՄ-ն օժանդակել է քաղաքական բարեփոխումներ ձեռնարկած իր գործընկերներին: 2011 թ.-ին ԵՄ-ն կրկնապատկեց Թունիսին տրամադրվող իր ֆինանսական օժանդակությունը 80մլն. եվրոյից մինչև 160 մլն. եվրո: ԵՄ-ն նաև շտապ նվազեցրեց իր հարաբերությունները մարդու իրավունքները կոպտորեն խախտող երկրների հետ՝  այդ ռեժիմների նկատմամբ սահմանելով բազմաթիվ պատժամիջոցներ և փոխարենն իր աջակցությունը տրամադրելով քաղաքացիական հասարակությանն ու տուժած բնակչությանը:
  • Մոլդովայի հանրապետության Անդրդնեստրյան հակամարտության կարգավորմանն ուղղված պաշտոնական 5+2 բանակցությունների վերականգնմանը զուգահեռ սերտացավ համագործակցությունը Մոլդովայի կառավարության հետ,  ձեռնարկվեցին վստահության զարգացմանն ուղղված լայնամասշտաբ միջոցառումներ և քայլ առ քայլ վերանայվում են ԵՄ պատժամիջոցները  Անդրդնեստրյան տարածքի  նկատմամբ:
  • Սեպտեմբերին մեկնարկեց Քաղաքացիական հասարակության գործիքը ԵՀՔ բոլոր երկրների համար 26 մլն եվրո առաջնային բյուջեյով և 2012 և 2013 թվականների համար նախատեսված նույն չափի լրացուցիչ բյուջեներով:

Ավարտելով գնահատումը բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարեց. <Նախորդ տարվա ընթացքում մենք կրկին մեկնարկեցինք մեր Հարևանության քաղաքականությունը` մեր շուրջը տեղի ունեցող պատմական փոփոխություններն արտացոլելու նպատակով: Այժմ մենք տեսնում ենք վերանայման արդյունքերը, որոնք միտված էին   ուժեղացնելու օժանդակությունը այն երկրների նկատմամբ, որոնք  ավելի մեծ առաջընթաց ունեն ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների առումով: Որոշ երկրներում տեսնում ենք լուրջ առաջընթաց: Մյուսների դեպքում, մենք պետք է քաջալերենք քաղաքական ղեկավարությանը հստակ քայլեր ձեռնարկել բարեփոխումների ուղղությամբ: Ես միշտ ասել եմ, որ մեր աշխատանքի դատավճիռը սահմանելու են մեր անմիջական հարևանները, իսկ ես համոզված եմ, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում: Մենք շարունակելու ենք օժանդակել մեր գործընկերներին հիմնարար արժեքներ հիմնելու և տնտեսական բարեփուխումներն ամրապնդելու ջանքերի ուղղությամբ, որոնք անհրաժեշտ են կառուցելու համար այն, ինչը ես անվանում եմ “խորը ժողովրդավարություն”:

Շտեֆան Ֆյուլեն ավելացրեց: Չնայած, որ մենք չպետք է  տարվենք ինքնագովեստով և պետք է միշտ ստուգենք  մեր քաղաքականության արդյունավետությունը ընդդեմ իրականության, մեր նոր քաղաքականությունն ունի կայուն հիմքեր և մենք մշակել ենք բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք, վստահ եմ արդեն կրում են դրական արդյունքներ:

Էական առաջընթաց կա գործընկեր երկրների հետ քաղաքական ասոցացման ուղղությամբ: Մոլդովայի հանրապետության, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ բանակցությունները Ասոցացման համաձայնագրի (ԱՀ) շուրջ արդեն մեկնարկել են: Դրական առաջընթաց է արձանագրվել տնտեսական ինտեգրման ուղղությամբ (այդպես կոչված Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտիները` որպես ԱՀ բաղկացուցիչ մաս); բանակցությունները մեկնարկել են Մոլդովայի և Վրաստանի հետ, շուտով նաև մեկնարկելու են բանակցությունները Հայաստանի հետ: Մինչև ընթացիկ տարվա ավարտը նույնատիպ բանակցային գործընթացներ կսկսվեն Հորդանանի, Մարոկոյի և Թունիսի հետ:

Ուկրաինայի հետ ԱՀ բանակցություններն (ներառյալ ԽՀԱԱԳ) ավարտվել են, որից հետո համաձայնագրի ստորագրման գործընթացը մեկնարկեց 2012 թ.-ի մարտին; Այնուամենայնիվ Ուկրաինայի ներքաղաքական դրության վերաբերյալ կան մտահոգություններ, որոնք կասկածի տակ են առնում համաձայնագրի ստորագրման և վավերացման վաղաժամ լինելը` քանի դեռ այդ մտահոգությունները լուծված չեն:

Զգալի առաջընթաց կա նաև շարժականության ոլորտում: Արևելյան գործընկերների` Մոլդովայի հանրապետության, Ուկրաինայի և Վրաստանի  հետ ձեռնարկվել են քայլեր վիզաների ազատականացման ուղղությամբ: Հայաստանի հետ վերջերս հաստատվել է Շարժունակության գործընկերությունը, իսկ Ադրբեջանի հետ գործընկերության բանակցությունները մեկնարկելու են շուտով:  Այս համատեքստում հատուկ առաջարկ է ներկայացվել Բելառուսին: Հարավում` Մորոկկոյի և Թունիսի հետ մեկնարկել են երկխոսություններ միգրացիայի, շարժունակության և անվտանգության ուղղությամբ՝ ուղի հարթելով դեպի շարժունակության գործընկերություն: Հաղորդակցությունը առաջարկում է երկխոսություն նախաձեռնել Հորդանանի հետ:

Հետևելով 2012 թ.-ի մարտին Եվրոպական խորհրդի կողմից ներկայացված խնդրագրին “Գործընկերություն ժողովրդվարության և համատեղ բարեկեցության վերաբերյալ” աշխատանքային փաստաթուղթը առաջարկում է ԵՄ քաղաքականությունը միջերկրականի տարածաշրջանի գործընկեր երկրների նկատմամբ կիրառել Ճանապարհային քարտեզ, որը ներառում է  նպատակները, գործիքներն ու միջոցառումները:

2011 թ.-ին Վարշավայում տեղի ունեցած Արևելյան Գործընկերության  գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնությանը համահունչ առանձին համատեղ հաղորդակցությունը առաջարկում է ճանապարհային քարտեզ դեպի Արևելյան Գործընկերության 2013 թ.-ի աշնանային գագաթաժողովը: Առաջին անգամ հաղորդակցությունը նկարագրում է երկկողմ և բազմակողմ բազմաթիվ գործողությունները Արևելյան Գործընկերության  գործիքի շրջանակներում:  Ճանապարհային քարտեզը վերահաստատում է ԵՄ և Արևելյան գործընկեր երկրների համատեղ ստանձնած պարտավորությունը ժողովրդավարական բարեփոխումների ու տնտեսական փոխակերպման ուղղությամբ և սահմանում է հավակնոտ աշխատանքային ծրագիր հաջորդ տարի Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովի շրջանակներում;: Այն լրացուցիչ մղում կհաղորդի Արևելյան Գործընկերության նպատակներին. արագացնել քաղաքական ասոցացումն ու խորացնել գործընկեր երկրների տնտեսական ինտեգրումը ԵՄ-ին; ընդլայնել մարդկանց տեղաշարժը անվտանգ և ճիշտ կառավարվող մթնոլորտում և խորացնել համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում:

Արևելյան գործընկերությունը կարգավորում է անավարտ փոխակերպուների  խնդիրները”  մեկնաբանեց բարձր հանձնակատար Էշթոնը: Վստահ եմ, որ Ճանապարհային քարտեզը կօգնի արագացնել գործընկեր երկրների փոխակերպումը դեպի ժողովրդավարություն ու շուկայական տնտեսություն՝ տրամադրելով վերահսկման գործիք իրենց բարեփոխումների գործընթացն ապահովելու համար: ԵՄ պատրաստ կլինի օժանդակել նրանց այնքան, որքան մեծ կլինի ջանքերի արդյունքում ձեռք բերված շոշափելի առաջընթացը՝ բարեփոխումների ճանապարհին: Շատ կարևոր է նաև, որ գործընկերները վերանայեն իրենց ջանքերը  տարածաշրջանը կործանող հակամարտությունները կարգավորելու ուղղությամբ: ԵՄ պատրաստ է ամրապնդել իր օժանդակությունը այն երկների նկատմամբ, որոնք պատրաստ են ընդունել  համարձակ որոշումներ  և թերթել պատմության էջը:

Հանձնակատար  Ֆյուլեն հավելեց: Գոհունակությամբ կուզենայի նշել, որ այս քաղաքականության գործիքը մշակվել է ԵՄ անդամ երկրների, Արևելյան գործընկեր երկրների և քաղաքացիական հասարակության հետ խորհրդակցությունների արդյունքում: Ճանապարհային քարտեզը բոլոր գործընկեր երկրների համար թափանցիկ կերպով սահմանում է Արևելյան Գործընկերության նպատակների ցանկը, գործընկեր երկրներից ակնկալվող քաղաքական  միջոցառումները, ԵՄ օժանդակությունն այդ նպատակներն իրագործելու համար, և ինչ ձեռքբերումներ կարող են լինել մինչև 2013 թվականի աշնանը կայանալիք Արևելեյան Գործընկերության գագաթաժողովը:

ԵՄ Հայաստանի գրասենյակի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031