Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանապետը աշխատավարձը փոխանցեց Լուսինեին

Մայիս 15,2012 17:32

«Ա1+»-ի տեղեկություններով՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը գրող, ակտիվիստ, հեպատիտ C-ով արդեն 16 տարի տառապող Լուսինե Վայաչյանի ( Բալասանյանի) բուժման համար բացված հաշվեհամարին փոխանցել է իր աշխատավարձը՝ մոտ 300 000 դրամ։

Նա այդ քայլին է դիմել՝ կարդալով Լուսինեի դստեր՝ Նարեի սոցիալական ցանցերով եւ լրատվամիջոցներով տարածած նամակը։
«Ես ճառեր ասելու մասնագետ չեմ, բայց երբ բանը հասավ նրան, որ մամայի վիճակը ավելի ու ավելի ա վատանում, ես այլ ընտրանք չունեմ, քան իմ և մամայի բոլոր ընկերներին, իրեն հարգող և սիրողներին խնդրել օգնել փրկել մամայիս, քանի դեռ ուշ չի, քանի դեռ ինչ-որ մի բան անելու հնարավորություն կա: Հեպատիտը ռակ չի, բայց հեպատիտն էլ ա սպանում… Իսկ ես ուզում եմ, որ իմ մաման ապրի, ապրի ու ստեղծագործի, պայքարի, հասնի այն ամենի, ինչը մտքին ունի»,- գրել էր Նարեն։

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել